Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԱՊՊԱհով գերշահույթ

Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գործընթացը բացել է փոքր-ինչ ավելի լայն գործընթացի ուշագրավ մի շերտ:
Խոսքը մի երևույթի մասին է, որն արդեն կարելի է համարել կայացած, արմատացող, և նույնիսկ լայնորեն գովազդվող: Դա Հայաստանի իշխանության և Ռուսաստանի հայազգի գործարարների գործակցության մասին է, որ տեղի է ունենում հայաստանյան բիզնես-միջավայրում: Այստեղ ակնհայտորեն ավելի ու ավելի մեծ ծավալով սկսում են ներկայացված լինել ռուսաստանահայ մեծահարուստները: Կարելի է նույնիսկ անուններ տալ` Սամվել Կարապետյան` Տաշիրի Սամո, Ռուբեն Վարդանյան, Դանիլ Խաչատուրով: Այդ ցանկը ունի ընդլայնվելու միտում, ինչի մասին վկայում են առկա տրամադրությունները: Բանն այն է, որ ռուսաստանահայ մեծահարուստների բիզնես-գործունեության համար այստեղ ստեղծվում են նախանձելի պայմաններ: Օրինակ` գալիս է Հայաստան ռուսաստանցի ամենահարուստ հայի` Դանիլ Խաչատուրովի գլխավորած Ռոսգոսստրախը, կառավարությունը նրա համար եկամուտ է ապահովում պարտադիր ավտոապահովագրության կարգ մտցնելով, նրան տրամադրում է Հանրային հեռուստաընկերության եթերը և տալիս ինքնագովազդի հնարավորություն: Վերջ, էլ ինչ է պետք գործարարին գոհ լինելու համար: Գալիս է Ռուբեն Վարդանյանը` Հայաստանում օտարալեզու դպրոց բացելու, կառավարությունը նրա համար պատրաստ է գնալ նույնիսկ հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների, միայն թե Ռուբեն Վարդանյանը դժգոհ չմնա և չփոշմանի: Իսկ թե ինչ կմտածի հասարակությունը պարտադիր ավտոապահովագրության կամ օտարալեզու դպրոցների մասին` կառավարությանը չի հետաքրքրում: Հասարակությունը թող դժգոհի, կարևորը ռուսաստանցի մեծահարուստները դժգոհ չլինեն, և նրանց համար ստեղծվեն Հայաստանում փող ներդնելու բավարար պայմաններ: Ոչինչ, որ այդ ներդրումները, մեծ հաշվով, բացարձակապես չեն բխում հանրային գերակա շահից և ավելորդ սոցիալական բեռ են հասարակության համար: Կարևորը, որ դրանք կան, օգնում են քիչ թե շատ տնտեսական կյանք ապահովել Հայաստանի համար և նպաստել տնտեսության գոյատևմանը: Դրա դիմաց էլ ռուսաստանահայ բիզնեսին տրվում է Հայաստանի տնտեսությունում անարգել առաջ շարժվելու հնարավորություն: Միակ պայմանը, որ կա, թերևս այն է, որ այդ «առաջընթացի» ճանապարհին այդ բիզնեսը չպետք է հավակնի յուրային օլիգարխիայի, այլ կերպ ասած` իշխանության բիզնեսներին: Իսկ մնացյալը բաժանվում է «արդարաբար»:
Ընդհանրապես նկատելի է, որ Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայ կապիտալի դերակատարության առումով վերջին մի քանի տարիներին տեղի է ունենում ծանրության կենտրոնի փոփոխություն: Աստիճանաբար, տարեցտարի նվազեց, այսպես ասած, արևմտյան սփյուռքի կապիտալի դերը, մասնակցությունը, և ավելացավ և այժմ գրեթե 100 տոկոսի է վերածվել ռուսաստանյան սփյուռքի մեծահարուստների ներգրավվածությունը: Ծանրության այդ կենտրոնի փոփոխությունը միանգամայն հասկանալի և տրամաբանական, օրինաչափ գործընթաց էր` դատելով Հայաստանի ներքին վիճակից: Անկախության առաջին տարիների ոգևորությունը, անկախ Հայաստանի, ազատ պետության տեսլականը գրավեցին շատ ու շատ մեծահարուստ հայերի, որոնք, այսպես ասած, արևմտյան սփյուռքի ներկայացուցիչներն էին: Նրանք սկսեցին Հայաստանում ներդրումներ կատարել, բիզնես հիմնել, ոչ միայն փող, այլ նաև արևմտյան բիզնես-մշակույթ ներդնել Հայաստանում: Բնական էր, որ ոգևորության, խանդավառության, հայրենասիրության առաջին ալիքը պետք է անցներ և առնվազն հավասարվեր բիզնես-մտածողությանը, սթափ հաշվարկին: Երբ տեղի ունեցավ այդ բնական հավասարումը, իսկ հետո արդեն նույնքան էլ բնական դոմինանտություն հաստատեց սառը հաշվարկը, այդ մարդիկ տեսան, որ իրենց ներդրած փողը Հայաստանում հակադրվում է իշխող վարչակարգի ներդրած քրեաօլիգարխիկ համակարգին, իրենց բերած բիզնես-մշակույթը չի տեղավորվում այդ համակարգի պայմանավորվածությունների մեջ, որովհետև 1990-ականների երկրորդ կեսից արդեն Հայաստանում ի հայտ եկան քրեաօլիգարխիայի ծիլերը, որոնք սկսեցին բնավորվել արդեն 1990-ականների վերջին և արմատացան 2000-ականներին: Այդ համակարգը ամբողջովին խորթ էր արևմտյան սփյուռքի կապիտալիստների դավանած արժեքներին, ինչն էլ աստիճանաբար անհամատեղելի էր դարձնում նրանց կապիտալն ու մայր հայրենիքի տնտեսությունը: Իսկ կապիտալը, եթե առողջ է, բանական է, առաջնորդվում է ոչ թե հայրենասիրական զգացումներով, ինչը կապիտալի վախճանի ուղիղ ճանապարհն է, այլ սթափ հաշվարկով, ներդրումային միջավայրի գրավչությամբ:
Հայաստանի իշխող վարչակարգը, տեսնելով այդ գործընթացը, գնաց ոչ թե ներդրումային միջավայրը արդիական արժեքներին և պահանջներին համապատասխանեցնելու, արևմտյան սփյուռքի կապիտալի համար նպաստավոր միջավայր ձևավորելու ճանապարհով, այլ գործընկեր որոնեց Հայաստանի իշխող վարչակարգին, այսինքն` իրեն առավել հոգեհարազատ ռուսական միջավայրում, առավել ևս, որ այնտեղ նավթահումքային ալիքի վրա տնտեսական նպաստավոր պայմանների պարագայում ձևավորվել էր հայկական զգալի կապիտալ` ի դեմս հայ մեծահարուստների: Այդ կապիտալի համար հայաստանյան միջավայրը լիովին հոգեհարազատ էր, քանի որ այդ կապիտալիստները ձևավորվել էին հայկական միջավայրի համար «մայր միջավայր» հանդիսացող ռուսական բիզնես-մշակույթի, ռուսական տնտեսաքաղաքական փոխհարաբերությունների մթնոլորտում, որտեղ նույնպես գերական ոչ թե օրենքն է, այլ ներքին, խոհանոցային պայմանավորվածությունները, կլանային շահերը: Բնական է, որ այդ կապիտալը հաճույքով էր համաձայնելու ներգրավվածություն ունենալ այդ մակրոմիջավայրի միկրոօրգանիզմ հանդիսացող հայաստանյան միջավայրում և շատ հեշտ լեզու էր գտնելու Հայաստանի վարչակարգի հետ: Արժեքները, աշխարհընկալումները, պատկերացումներն են նույնը: Եթե արևմտյան սփյուռքում ձևավորված գործարարը չի գնա այնպիսի նախաձեռնությունների, որոնք ունեն հանրային բացասական ընկալում, ապա ռուսաստանյան միջավայրում ձևավորված կապիտալիստը կգնա առանց աչքն իսկ թարթելու, որովհետև նա վարժվել է հարաբերությունների մի համակարգի, որտեղ երրորդը, այսինքն` հասարակությունը, ավելորդ է: Արևմտյան սփյուռքի գործարարները, մեծահարուստները, եթե ոչ ուղղակի, ապա գոնե ենթագիտակցորեն պահանջում էին պետության հետ իրենց փոխհարաբերություններում երրորդի, այսինքն` հասարակության պարտադիր ներկայությունը, քանի որ նրանց արժեհամակարգում պետությունը ոչ միայն իշխանությունն է, այլ հասարակությունն էլ, և հասարակությունը հենց առաջին հերթին: Այդ պատկերացումները վտանգավոր են Հայաստանի իշխանության համար, և այդ իսկ պատճառով իշխող վարչակարգը որոշեց գնալ իր համար առավել ապահով ճանապարհով և ընտրեց ռուսաստանահայ մեծահարուստներին: Ակնհայտ է, որ այդ ընտրությունը երկրի և հասարակության օգտին չէ, գոնե առայժմ: Որքան էլ փորձ է արվում այդ ընտրությունը ներկայացնել որպես մականունավոր օլիգարխիայի այլընտրանք, տնտեսական էլիտայի ներկայացուցչի նոր կերպարի արմատավորում, միևնույն է, հասարակությունը դատում է կոնկրետ արդյունքով և տեսնում, որ այդ նոր կերպարով գործարարը, նոր կերպարով «էլիտայի» ներկայացուցիչը ոչ մի նոր բան չի բերում, նորանոր վճարների պարտադրանքից բացի: Ընդամենը տեղի է ունենում քրեաօլիգարխիկ տրամաբանությամբ հերթական գործարքը, որտեղ հասարակության և պետության շահը երկրորդական դիրքերում են: Հետևանքը լինում է այն, որ ի թիվս ամեն ինչի, վարկաբեկվում է նաև նոր կերպարն ինքնին, ստանում առավելապես դիմակի իմաստ, արժեզրկվում: Ավտոապահովագրության ներկայիս գործընթացը դարձավ այդ երևույթի լակմուսի թուղթը` ևս մեկ անգամ պարզորոշ ի ցույց դնելով այդ ամենը և վկայելով, որ Հայաստանում ապահովված են միայն մարդկանց որոշակի խմբի գերշահույթները:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում