Tuesday, 23 04 2024
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում

Green card խաղարկության մանրամասները հայաստանցի դիմորդների համար

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ ԱՄՆ հյուպատոս Ռոբերտ Ֆարքուհարի մամլո ասուլիսը:

Հյուպատոսը ներկայացրեց «Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի` Green card-ի 2013 թ. խաղարկության գրանցման գործընթացը, այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին: Խաղարկությունը մեկնարկել է հոկտեմբերի 4-ից, և գրանցման ժամանակահատվածը կշարունակվի մինչև նոյեմբերի 5-ը:

Ռոբերտ Ֆարքուհարը նշեց, որ ամեն տարի խաղարկվում են շուրջ 50 000 մուտքի արտոնագրեր: «Այս ծրագրի ներքո Միացյալ Նահանգներ արտագաղթելու հնարավորություն են ստանում այն երկրների քաղաքացիները, որտեղից Միացյալ Նահանգներ արտագաղթը մեծ թիվ չի կազմում: Այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, կատարվել են մի շարք փոփոխություններ»,- նշեց հյուպատոսը` մասնավորեցնելով, որ այսուհետև լուսանկարների խտությունը առնվազն 300 pixels պետք է լինի, մնացած պահանջները մնացել են նույնը:

«2012-2013 թվականների խաղարկության մասնակիցներն իրենց կարգավիճակը ստուգել կարող են բացառապես կայք այցելելով, այլ ոչ թե էլեկտրոնային փոստով: Դիմում ներկայացրածներից ոչ մեկին շահելու վերաբերյալ էլեկտրոնային փոստով ծանուցում չի ուղարկվելու, եթե նման հաղորդագրություն եք ստացել էլեկտրոնային փոստով` սա նշանակում է, որ հաղորդագրությունը ԱՄՆ պետքարտուղարությունից չէ և կեղծ է: Ձեր դիմումի կարգավիճակը արդեն կկարողանաք ստուգել 2012 թվականի մայիսի 1-ից սկսած»,- ասաց հյուպատոսը:

Ռոբերտ Ֆարքուհարը նշեց, որ ծրագրի ներքո ոչ թե Green card են շահում, այլ` հնարավորություն դիմել Green card-ի համար. «Խաղարկությունում շահելուց հետո անհրաժեշտ է, որպեսզի դուք անցնեք հարցազրույց և որպեսզի դուք համապատասխանեք արտոնագիր ստանալու պահանջներին: Ծրագրի պահանջները շատ հստակ են և պարզ` ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ Միացյալ Նահանգների ավագ դպրոցի մակարդակի համապատասխանող կրթական մակարդակ և կատարել բոլոր այն պահանջները, որոնք անհրաժեշտ են ներգաղթային վիզայի համար:

Ուզում եմ նաև շեշտել, որ դիմումում պետք է նշվեն ձեր ընտանիքի բոլոր անդամները, ովքեր իրավասու են, այլապես ձեր դիմումը չի դիտարկվի: Յուրաքանչյուր մարդ պետք է ներկայացնի միայն մեկ դիմում, որովհետև համակարգը ստուգում է, և եթե նույն անունով մեկից ավելի դիմումներ են հայտնաբերվում, ապա դիմումներից և ոչ մեկը չի դիտարկվում: Դիմումում նշված տեղեկությունների համար դուք ինքներդ եք պատասխանատու` նույնիսկ այն պարագայում, եթե դիմումը ձեզ համար լրացնում է մեկ այլ անձնավորություն»:

Հյուպատոսը շեշտեց, որ, եթե կեղծ փաստաթղթեր ներկայացվեն, ապա իրենք տեղյակ են պահելու Հայաստանի իրավապահ մարմիններին, և նրանք հետամուտ կլինեն կեղծ փաստաթղթի ներկայացման հետ կապված քայլերին, և բացի այդ` կեղծ փաստաթղթի ներկայացման արդյունքում կարելի է հայտնվել այնպիսի իրավիճակում, որ այլևս երբեք Միացյալ Նահանգներ մուտքի արտոնագիր` ներգաղթի և ոչ ներգաղթի, չստանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում