Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ՕԵԿ-ը Քոչարյանին զգուշացնում է, որ նախագահական ընտրություններում իր վրա հույս չդնի

Այսօր հրավիրված բանվեճի ընթացքում «Ժառանգության» ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը նկատեց, որ ՕԵԿ-ը տպավորություն է ստեղծում, թե վեր է հանում իրականությունը, բայց երբ գալիս է քվեարկության պահը, քվեարկում են այնպես, ինչպես կոալիցիան: «Այսինքն` նրանց խոսքի և գործի մեջ հակասություն կա»,- ասաց Բախշյանը` օրինակ բերելով բյուջեի քվեարկությունը: Ինչին ի պատասխան` ՕԵԿ ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանն ասաց, թե մոռանում են, որ իրենք կոալիցիայի անդամ են` միաժամանակ նկատելով, որ նման բան չկա:

Անդրադառնալով երկխոսության առկախմանը` Անահիտ Բախշյանը նկատեց, որ թող իշխանությունը այդ հարցին պատասխանի, քանի որ ինքն ասելու բան չունի:

Խաչիկ Հարությունյանը` հիշեցնելով, թե ինչ ճանապարհով հասան երկխոսությանը, նշեց, որ իրենք պատրաստակամ են եղել շարունակել, հիմա էլ պատրաստ են երկխոսության, եթե ՀԱԿ-ը «քաղաքական կամք դրսևորի և գա հասնի կլոր սեղաններին, այլ ոչ թե հրապարակներում»:
Սակայն Անահիտ Բախշյանն ավելացրեց, որ դեռ 2008-ից` մարտյան դեպքերից հետո ինքն ասել է, որ ճիշտը երկխոսելն է: Հիշեցնելով այծերի օրինակը, որոնք կամրջի վրա միմյանց տեղ չեն տալիս, և երկուսն էլ ընկնում են: Բախշյանն ավելացրեց, որ դրանից կշահի երրորդը, բայց հրաժարվեց ասել, թե ով: Մեջբերելով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունը, թե բոլորը պետք է հաղթահարեն միակը լինելու մոլուցքը և խոսելով ՀԱԿ-«Ժառանգություն» հավանական համագործակցության մասին` նա նշեց, որ իրենք երկխոսության կողմնակից են, բայց զարմանում է, որ այդ հարցը շարունակում են տալ:
Արձագանքելով լրագրողների այն հարցին, թե ժողովրդի կողմից կա երկու ուժերին միանալու պահանջ, նա նշեց, որ հնչում են նման կարծիքներ, բայց երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում, բոլորը սպասում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ նա չեկավ:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերադարձից` ՕԵԿ ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարութունյանը նշեց, որ դա նրա որոշելիքն է: Իսկ, եթե նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնի, ապա իրենք ասել են, որ ՕԵԿ-ը սեփական թեկնածուով հանդես չի գալու և պաշտպանելուէ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Անահիտ Բախշյանը նկատեց, որ կարող է Քոչարյանը ցանկանա վերադառնալ, բայց շատ բան կարող է ուզենալ: Նա նաև նկատեց, որ կարող է ինչ-որ մի ուժ նրան «ուս հանդիսանա»: Խոսելով ուժերից` ընդգծեց ՀՅԴ, ՕԵԿ, ՀՀԿ, ԲՀԿ անունները:

Խոսելով խորհրդարանական ընտրություններում մրցակից ուժերից` Անահիտ Բախշյանը նշեց, որ իրենք կաշառք չեն բաժանելու և դրա հնարվորությունն էլ չունեն, և բոլոր քաղաքական ուժերին էլ մրցակից են համարում:
Իսկ Խաչիկ Հարությունյանի խոսքերով` իրենք ակնկալում են բոլոր շերտերի քվեները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում