Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Էներգետիկ ճգնաժա՞մ. Մոսկվան չի կարողանում կառավարել Հայաստանի էներգետիկ համակարգը

Հայաստանի ատոմակայանի աշխատակիցները մի քանի շաբաթ է, ինչ, այսպես ասած, անհանգիստ են և պահանջատեր: Մի քանի շաբաթ առաջ նրանք կառավարությանն էին դիմել ատոմակայանում տեղի ունեցող կադրային ոչ մասնագիտական կամայականությունների խնդրով, իսկ այժմ էլ աշխատավարձերի հարցն են բարձրացնում: Ինչպես հայտնի է, Հայաստանի ատոմակայանը կառավարում են ռուսները: Ակնհայտ է նաև, որ առաջացած դժգոհությունները ատոմակայանի կառավարման հետևանք են: Այսինքն՝ ներկայիս ճգնաժամը հասունացել է կառավարման անորակության արդյունքում:

Հայտնի է նաև, որ Հայաստանի էներգետիկ համակարգի գրեթե 100 տոկոսը Ռուսաստանի սեփականությունն է, և այն նույնպես կառավարվում է, այսպես ասած, ռուսական ձևով: Հետևաբար պետք է ենթադրել, որ ատոմակայանի ճգնաժամը առկա է նաև էներգետիկ համակարգի մյուս սուբյեկտներում, և ընդամենը ժամանակի խնդիր է այդ ճգնաժամի հրապարակայնացումը: Համենայն դեպս, տարբեր աղբյուրներ վկայում են, որ Հայաստանի էներգետիկ ձեռնարկություններում իրավիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Պատահական չէ, որ, ըստ մամուլի տեղեկությունների, նոյեմբերին Հայաստանում պատրաստվում են ստորագրվել նոր հայ-ռուսական համաձայնագիր, որը վերաբերելու է էներգետիկ ոլորտին: Ասում են նույնիսկ, որ դրա առիթով Հայաստան է գալու ՌԴ վարչապետ Պուտինը:

Ըստ ամենայնի, Ռուսաստանը չի կարողանում գլուխ հանել Հայաստանի էներգետիկ համակարգից կամ, ավելի ճիշտ, չի էլ ուզում՝ համակարգը համարելով երևի թե ոչ շահութաբեր: Բանն այն է, որ Ռուսաստանի խաղադրույքը կարող էր լինել էներգիայի արտահանումը, սակայն այդ բանն ակնհայտորեն չի ստացվում, և Հայաստանում արտադրված էներգիան մեծ մասամբ Հայաստանում էլ սպառվում է, ինչի արդյունքում ոլորտի շահութաբերությունն այնքան չէ, որ հնարավոր լիներ մեծ ներդրումներ կատարել կառավարման արդիականացման ուղղությամբ: Իսկ սեփական գրպանից ներդրումներ անել ռուսները, բնականաբար, չեն ուզում: Ահա և հասունանում է ճգնաժամ էներգետիկ համակարգում:

Թերևս հենց այդ ճգնաժամային սպասումներն են, որ Հայաստանի իշխանությանը վերջին օրերին մղել են էներգետիկայի վերաբերյալ համարձակ հայտարարությունների, այդ թվում՝ և Ֆրանսիայի հետ համարձակ պայմանավորվածությունների` Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումներ անելու պատրաստակամության մասին Ֆրանսիայի հայտարարությունների տեսքով: Եվ այստեղ ռուսները, թերևս, նվազեցրել են իրենց հնարավոր ագրեսիվությունը հենց ոլորտում ճգնաժամային իրադրության պատճառով, որը կարող է մոտ ապագայում բերել կոլապսի, եթե համակարգում տեղի չունենան ռազմավարական կարևոր վերանայումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում