Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Իշխանության սոցիալականն էլ է ուրիշ

Եվ այսպես` 2011 բյուջեի վերջնական տարբերակը կառավարությունը ներկայացրեց ԱԺ: Նախնական տարբերակի համեմատությամբ տարբերությունները էական չեն և կախված են հիմնականում արտարժութային տատանումներից, ինչի շնորհիվ բյուջեի ծախսային ու եկամտային մասը ավելացել է մոտ 2.5 մլրդ դրամով:
Թե էլ ինչ թվային փոփոխություններ են տեղի ունեցել` անդրադարձել էինք «Ժամանակ»-ի նախորդ համարում: Այստեղ ընդհանուր կետերով կարձանագրենք բյուջետային քաղաքականության մի շարք ընդհանուր գծեր` ցույց տալով, որ մեղմ ասած, աբսուրդ է 2011թ. բյուջեն սոցիալական համարելը:
1. Նախ պետք է նշել, որ բյուջեն չպետք է առանձին դիտարկվի երկրի սոցիալ-տնտեսական ստեղծված իրավիճակից: Բացի այդ, բյուջեն արտացոլում է այն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, որ վարում է գործող կառավարությունը կամ ավելի ճիշտ` իշխանությունը: Որ իշխանության վարած քաղաքականությունը, ըստ էության, դուրս է թողնում Հայաստանը բոլոր զարգացումներից ու դարձնում երրորդ աշխարհի հետամնաց երկրներից մեկը, ոչ մի կասկած չի հարուցում: Տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիներից դուրս մնալը, Իրան-Հայաստան գազամուղի փոքր տարողությունը, աշխարհի ամենափոքր արտահանում ունեցող երկրների շարքին դասվելը, արտասահմանյան ներդրումների տարեցտարի կրճատվելը, գնաճի ավելացող տեմպերը և նմանատիպ բազմաթիվ ցուցիչներ արտացոլում են իշխանության վարած տնտեսական քաղաքականությունը, ինչը չի կարող թվերի տեսքով չարձանագրվել նաև երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում:
2. Երկրի վիճակը ուղղակիորեն բյուջեում արտացոլվում է հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցության միջոցով: Այս առումով տարիներ շարունակ Հայաստանը ոչ մի փոփոխություն չի արձանագրում` տատանվելով 17%-ի շուրջը: Հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ այս տարի աճելու են 0.2%-ով, իսկ 2011-ին` 0.1%-ով, ինչը ոչ միայն հակասում է հենց այդ նույն կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրին, որով նախատեսվում էր տարեկան առնվազն 3 տոկոսային կետով հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեծացում, այլև ՀՀ նախագահի ու ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերին: Հիշեցնենք նաև, որ «Ժամանակ»-ի նախկին հոդվածներից մեկում ցույց էինք տվել Հայաստանի համար հարկեր/ՀՆԱ հարաբերակցության տրամաբանական չափը տնտեսության հենց այս կառուցվածքի պայմաններում` մոտ 25%: Սակայն հարկերի հետ կապված չարիքն ավելի շատ այն է, որ հարկային քաղաքականությունը ընդհանուր առմամբ մանրերին ու միջիններին քամելուն է ուղղված (սա նույնպես թվերով ցույց ենք տվել նախկին հրապարակումներում), իսկ խոշորները, ինչպես միշտ, մուծում են այնքան հարկեր, որքան ուզում են:
3. Իրականում փոքր բյուջեի պարագայում որքան էլ սոցիալական ծախսերը մեծ տեսակարար կշիռ ունենան, միևնույն է, բյուջեն չի կարելի համարել սոցիալական: Իշխանություններն այսօր 2011-ի բյուջեն համարում են սոցիալական` վկայակոչելով ծախսային մասի 45%-ի սոցիալական ուղղվածությունը: Սակայն որպեսզի բյուջեն ու ընդհանրապես երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը սոցիալական լինի, բոլորովին այլ ցուցանիշներ են դիտարկվում: Կա սահմանադրություն, որտեղ երաշխավորված են նվազագույն սոցիալական իրավունքները` կենսապահովման իրավունքից ու աշխատանք ունենալու իրավունքից մինչև առողջ ապրելու, բավարար կենսաթոշակ ստանալու իրավունքները: Այս իմաստով ոչ մի բան ապահովված չէ: Ավելորդ է նշել, որ կենսաթոշակի միջին չափը 28700 դրամ է, նվազագույն աշխատավարձը` 32500 դրամ, այն պարագայում, երբ կենսապահովման նվազագույն զամբյուղը նույնիսկ պաշտոնապես զգալիորեն գերազանցում է այս թվերը: Առողջապահության ոլորտի մասին խոսելն իսկ ավելորդ է, քանի որ եթե, Աստված չանի, որևէ մեկի ընտանիքում որևէ մեկը բժիշկների ձեռքն ընկնի, այդ ընտանիքը անմիջապես կսնանկանա: Այսինքն` ասելով, թե մեր քաղաքացին պետք է սոցիալապես ապահովված լինի, պետությունը սոցիալապես ապահովում է այդ քաղաքացու մարմնի մի մասը: Ցավոք սրտի, այսօր իշխում է այն տրամադրությունը, որ սոցիալական ոլորտի ծախսերը պարտավորություն են, որ պետք է մի կերպ կատարել-պրծնել, այսինքն` սոցիալական ծախսերը չեն դիտարկվում որպես մարդկային կապիտալում ներդրում: Այս տեսակետից ակնհայտ է, որ մարդկային կապիտալում այս աստիճան փոքր գումարը չի կարող մեծ էֆեկտ տալ:
4. Ամենացավոտ հարցը` կոռուպցիայի դեմ պայքարը, ոչ միայն չի արտացոլվում բյուջետային քաղաքականությունում, այլև բյուջեն Հայաստանում կոռուպցիան սնող ամենակարևոր գործոններից է շարունակում մնալ: Ակնհայտ է, որ վարձատրության այս համակարգի պայմաններում պարզապես անհնար է յոլա գնալ առանց կոռուպցիայի: Չի կարող բազային 40 հազար կամ միջինը 85 հազար դրամ աշխատավարձ ստացող չինովնիկը, որն օրական 8 ժամ գտնվում է աշխատասենյակում, կաշառք չվերցնել: Եվ չի կարող այդ չինովնիկը այդ կաշառքով չկիսվել իր վերադասի հետ: Կոռուպցիայի դեմ պայքարը հիմնվում է նախևառաջ չինովնիկի արժանապատիվ աշխատավարձի և իշխանության քաղաքական կամքի (այն է` երկրի առաջին պաշտոնյաների` պաշտոնի միջոցով չհարստանալու) վրա: Վրաստանը, օրինակ, կարճ ժամանակում այս երկու գործոնները կիրառելով` նորմալ վարձատրելով և կամք դրսևորելով, այսօր ոչ միայն, ըստ էության, հաղթահարել է կոռուպցիան, այլև նրա տնտեսությունը (նաև կոռուպցիայի հաղթահարման շնորհիվ) կտրուկ աճ է արձանագրել ինչպես հարկային հավաքագրումներ/ՀՆԱ ցուցանիշով (ՀՆԱ մոտ 20%-ը), օտարերկրյա ներդրումների ծավալով, այնպես էլ բազմաթիվ այլ ցուցանիշներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում