Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նախագահի այլ հրամանագրերով Արման Կիրակոսյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով նշանակվելով նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հա¬յաստա¬նի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Վիեննա):