Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

ԵԱՀԿ-ն այսօր քաղաքականության իմիտացիա է

Ասում է ռուսաստանցի ռազմական փորձագետ-վերլուծաբան Ալեքսանդր Պերենջիևը
– Պարոն Պերենջիև, ինչպե՞ս եք գնահատում Աստանայում կայացած ԵԱՀԿ վերջին գագաթնաժողովը, որին, փաստորեն, չմասնակցեցին ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները, իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ նախատեսվածից շուտ լքեց այն:
– Ինչպես երևում է, Դմիտրի Մեդվեդևը նախատեսում է հաջորդ ընտրություններում էլ առաջադրվել, և այդ կոնտեքստում կփորձի ինչ-որ բեկումներ արձանագրել ինչ-ինչ գործընթացներում` միջազգային իրադրության ամրապնդման հարցում, և հեռանալ Արևմուտքի հետ սառը պատերազմի հետքերից:
– Բայց հաշվի առնելով պարոն Մեդվեդևի պահվածքը գագաթնաժողովում` կարծես հակառակ ստպավորությունն է:
– Ես այստեղ կարող եմ թերևս միայն ենթադրություններ անել: Ըստ երևույթին, Մեդվեդևը թեև մերձեցման մտադրություն է հայտնել, բայց երբ գնում ես այդ մերձեցմանը, պետք է նաև գործընկերներին թույլ տալ որոշակի վերահսկողություն ունենալ` նկատի ունեմ միջազգային վերահսկողության հարցում: Այսինքն` դա կարող է լինել միջազգային վերահսկողության ծավալների մեծացումը, ասենք, ռազմաքաղաքական հարցերում, գուցե նաև որոշ հարցեր, որոնք առնչվում են մեր քաղաքական վերնախավին: Իսկ այդ ոլորտներում առկա հարցերը միշտ չէ որ հաճելի են, գուցե Արևմուտքը նման հարցերում շտապել է, գուցե պետք էր ավելի երկար քննարկել, խոսել, ուստիև Մեդվեդևը որոշել է այնտեղից ուղղակի հեռանալ: Բացի այդ, կրակի վրա յուղ լցրեց նաև WikiLeaks-ը, որը հենց այդ գագաթնաժողովից առաջ իր հայտնի բացահայտումներն արեց: Կարծում եմ` այստեղ դա էլ է իր դերը խաղացել: Այսինքն` հայտնի են դարձել ինչ-որ տեղեկություններ, որոնք թույլ չտվեցին մարդկանց նորմալ շփվել իրար հետ:
– Այն բանից հետո, ինչ եղավ Աստանայում, երբ ԼՂ հիմնախնդրի միջնորդ երկրների ղեկավարներից ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չմասնակցեցին գագաթնաժողովին, իսկ ՌԴ նախագահն էլ շուտ լքեց Աստանան, ըստ ձեզ, արդյո՞ք կարելի է ասել, որ ԵԱՀԿ-ն դեռևս գործող կառույց է` հատկապես այդ հակամարտության կարգավորման հարցում:
– Ամենայն հավանականությամբ, Մեդվեդևի պահվածքի պատճառներից մեկը այն էր, որ այդ գագաթնաժողովում ներկա են եղել երկրորդական դեմքեր: Իսկ ներկա չեղած նախագահները ցույց տվեցին, որ այդ կառույցին չեն տալիս այն կարևոր նշանակությունը, որ տալիս էին նախկինում: Եվ այսօր արդեն կարելի է ասել, որ ըստ ամենայնի, այդ կազմակերպությունը` ԵԱՀԿ-ն, եթե ոչ ընդհանրապես կվերանա, ապա նրա նշանակությունը ակնհայտորեն կնվազի: Եվ ամենայն հավանականությամբ, այսօր արդեն մտմտում են գուցե արդեն նոր կառույցի ստեղծման մասին: Թեև, ամեն դեպքում, Աստանայում հաճելի իրավիճակ չէր, երբ այնտեղ գրեթե չկային առաջնորդներ, ու Դմիտրի Անատոլևիչն էլ ստիպված է լքել այդ երկիրը. նա հո՞ չէր կարող խոսել այնպիսի անձանց հետո, ովքեր աստիճանով մի քանի անգամ զիջում են նրան: Կարծում եմ, որ դա նորմալ քայլ էր, առավել ևս այնպիս երկրի նախագահի կողմից, ինչպիսին Ռուսաստանն է: Այսինքն, հասկանում եք, Ռուսաստանը հպարտ երկիր է, և նրա նախագահն էլ պետք է հպարտ լինի:
– Այդ դեպքում, ի՞նչ ակնկալել մասնավորապես ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, որը ստանձնել է ԵԱՀԿ-ն: Եվ կարելի՞ է ասել է, որ ԵԱՀԿ-ի փոխարեն ԼՂ հիմնախնդրի կարգավորումն այլևս, գոնե դե ֆակտո, այլ հունով է ընթանալու:
– Այո, կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ-ն այստեղ արդեն կամ ինչ-որ գործընթացի իմիտացիա է անելու, այսինքն` փորձելու են ցույց տալ, իբր ինչ-որ բան արվում է, կամ էլ ընդհանրապես որևէ բան չի լուծելու: Իհարկե, եթե նայենք իրական քաղաքականությանը (real politik), ապա բոլորը կիրառում են միայն այն մեխանիզմները, որոնք իրապես գործուն են: Իսկ այսօրվա դրությամբ մեծ հաշվով, շեշտը դրվում է ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների սերտացման, ԱՄՆ-ՌԴ մերձեցման, Մեծ ութնյակի և նման այլ ֆորմատների վրա: Ահա այն մեխանիզմները որոնք այսօր կարող են ազդեցություն ունենալ ինչ-որ հարցերում: Իսկ ԵԱՀԿ-ն այսօր թերևս քաղաքականության իմիտացիա է միայն: Ոչ ավել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում