Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Երբ փակվում են Տաշիրի Կարենի դռները, բացվում են Լֆիկ Սամոյինը

Վերջին օրերին Բաղրամյան 26-ից հրահանգ է իջեցվել առևտրի բոլոր խոշոր կենտրոններում GPRS համակարգ տեղադրելու վերաբերյալ, որի միջոցով հնարավոր կլինի վերահսկել մանր ու միջին առևտրականների ամբողջ ֆինանսական գործունեությունը:
Սակայն առևտրականների կողմից սպասվող ավելորդ բողոքներից խուսափելու համար Սերժ Սարգսյանը հրահանգել է նորամուծությունն առաջին հերթին պարտադրել իր մերձավոր շրջապատի ձեռքի տակ աշխատող առևտրականներին: Դա վերաբերում է «Տաշիր» առևտրի կենտրոնին, որը պատկանում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին` Տաշիրի Կարենին, «Երևան Սիթի» խանութների ցանցին, սեփականատերն է Սամվել Ալեքսանյանը, «Մետաքս գոլդին»` Գագիկ Բեգլարյան, «Հրազդան» տոնավաճառին` Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ), «Մալաթիա» տոնավաճառին և այլն: Ուշագրավ է, որ նախագահականից իջեցված հրահանգը լուրջ մրցակցություն է առաջացրել Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում:
Ներկա դրությամբ «Տաշիր» առևտրի կենտրոնի այն աշխատակիցները, ովքեր հրաժարվում են տեղադրել GPRS համակարգ, սկսում են «քաղաքական» ապաստան փնտրել Սամվել Ալեքսանյանի խանութների ցանցում: Սակայն դա չի նշանակում, որ այստեղ GPRS չի գործելու և հեռանալու միակ պատճառը դա է: Պարզապես Տաշիրի Կարենի խանութների ցանցում տաղավարների գինը անհամեմատ թանկ է. եթե այստեղ մեկ քառակուսի մետրը 50 դոլար է, ապա «Երևան Սիթի» խանութների ցանցում գները սկսում են 5 հազար դրամից և առավելագույնը հասնում 7 հազարի: Մեր հավաստի տեղեկություններով, ներկա դրությամբ «Տաշիրի» ղեկավարությունը փորձում է բանակցությունների միջոցով հասնել նրան, որ իրենց կենտրոնից հեռացած առևտրականներին «Երևան Սիթիի» ցանցում չընդունեն:
Երեկ երբ այցելեցինք «Տաշիր» առևտրի կենտրոն, բոլոր աշխատակիցներն արդեն տեղադրել էին GPRS համակարգը: Առևտրականների խոսքերով, իրենց գործընկերների մի մասը հեռացավ, սակայն առևտրի մյուս կենտրոններում տեղերն անսահմանափակ չեն, և շատ հավանական է, որ դուրս գալու դեպքում պարզապես գործազուրկ դառնան: Բողոքելն էլ նպատակահարմար չեն համարում, քանի որ վստահ են, որ « Տաշիրիում» պայքարի նման ձևերը չեն անցնում: Ինչևէ, GPRS համակարգը վերահսկում է, թե օրական ինչ շրջանառություն է գրանցվում ՀԴՄ սարքի վրա, որի միջոցով հնարավոր է նաև, օրինակ, տեսուչների հաստիքը կրճատել, քանի որ այդ համակարգի միջոցով ամեն ինչ վերահսկվում է էլեկտրոնային տարբերակով. հնարավոր է յուրաքանչյուր վայրկյան ֆիքսել, թե ցանկացած ժամի ինչ գումար է տպվել այդ մեքենայում: GPRS-ը փոքրիկ չիփ է, որը տեղադրվում է ՀԴՄ-ի մեջ: Այն միացված է ընդհանուր համակարգին, իսկ էլեկտրոնային համակարգին միանալու համար աշխատակիցներն ամենամսյա վճարում պիտի կատարեն: Ասենք, որ միայն GPRS-ի տեղադրման համար նրանք ստիպված են վճարել 35 հազար դրամ, իսկ ում ՀԴՄ-ն հին մոդելի է, ստիպված է GPRS համակարգ ավելացնել կամ նորը գնել, որի ընդհանուր ծախսը հասնում է 170 հազար դրամի: Որքան էլ զավեշտալի է, բայց ստացվում է, որ առևտրականներն ամեն ամիս վճարելու են իրենց վերահսկելու համար:
Մինչ GPRS համակարգ ներդնելու նախագահական հրահանգի ծնունդը, հարկայինի ներկայացուցիչները օրերով հսկել են տաղավարների առևտրաշրջանառությունը և նորամուծությունը պատճառաբանել այն հանգամանքով, որ առևտրականները վաճառված ոչ բոլոր ապրանքներն են ՀԴՄ-ում գրանցում: Մինչդեռ ներկա համակարգը դա բացառում է: Առևտրականների խոսքերով, իրենք նոր համակարգի դեմ չեն բողոքում. «Հա, էլի թող անեին, բայց թող իրենց հաշվին իրականացնեին: Օրինակ` «Հրազդան» տոնավաճառում դա արվել է 10 անգամ ավելի ցածր գնով` 3 հազար դրամով, «Մալաթիայում» արվել է տնօրինության հաշվին, որը անձնական կապերի միջոցով կարողացել է անհամեմատ մատչելի գներով չիփերը ձեռք բերել, բայց «Տաշիրի» տնօրինությունը իր թեթև ուսերից այդ ամենը գցեց առևտրականների ծանր ուսերին», – դժգոհեցին առևտրականները և ավելացրին, որ իրենց միաժամանակ սպառնացել են, որ եթե համակարգը տեղադրված չլինի, ապա անխուսափելի հարկային ստուգումներին կհաջորդեն մեծ չափերի տուգանքներ: Դա առավել քան իրական սպառնալիք է այն դեպքում, երբ հարկայինի ներկայացուցիչներն իրենք խոստովանել են, որ տյունինգ անցած «օբեխեզե» են: «Տաշիր» առևտրի կենտրոնի Ֆինանսական գծով տնօրեն Աշոտ Վարոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ GPRS-ների տեղադրումը անհրաժեշտություն է, ինչպես ՀԴՄ-ներինը, ոչ միայն հարկերի, այլ նաև սպառողի շահերի տեսանկյունից: Աշոտ Վարոսյանի խոսքով` ինքը գլխավոր հաշվապահին հանձնարարել է, որ առևտրի կենտրոնի աշխատակիցների հետ բացատրական աշխատանք իրականացնի` ինչի համար են վճարում և ինչքան են վճարում: Իսկ բոլոր դժգոհողներին տնօրինությունը կոչ է անում դժգոհությունների մասին տեղեկացնել իրենց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում