Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Զինվորը պետին չի թողել իր հետ լողանա. ծեծել ու մեղմ պատիժ է ուզում

Անդրանիկ Խաչիկի Ավետիսյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ Ս.Աղաբեկյանի, մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 360 հոդվածի 2-րդ մասով` ստորադրյալի կողմից պետին վիրավորանք հասցնելու մեջ և նշանակել պատիժ` կարգապահական գումարտակում պահելով երեք ամիս ժամկետով: Ամբաստանյալը բողոքարկել է դատավճիռը` խնդրելով նշանակել ավելի մեղմ պատիժ և թույլ տալ շարունակել ծառայությունը, վերաքննիչ քրեական դատարանն էլ երեկ քննության էր առել բողոքը:
Ըստ գործի նյութերի` հանցանքի դրդապատճառն այն է եղել, որ պետը` Պարթև Երանոսյանը, ցանկացել է նրա հետ լողանալ, ինչը դուր չի եկել Անդրանիկին: Վերջինս, հանդիսանալով թիվ 23524 զորամասի հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի գնդացրորդ, կոչումով շարքային, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ անպարկեշտ ձևով ստորացրել է իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Պարթև Ստեփանի Երանոսյանի պատիվն ու արժանապատվությունը. 2010թ. մայիսի 14-ին, ժամը 16-ի սահմաններում, զորամասի բաղնիքում արհամարհել է կրտսեր սերժանտ Պարթև Երանոսյանի` միասին ցնցուղից օգտվելու խնդրանքը, ինչը վերածվել է բարձրաձայն խոսակցության: Այնուհետև զրույցը շարունակվել է նույն օրը, ժամը 22-ի սահմաններում` զորամասի շտաբի շենքի մոտ, որի ընթացքում ձեռքով մեկ անգամ հարվածել է կրտսեր սերժանտ Պարթև Երանոսյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինիս ձախ աչքի շրջանում առաջացել է կապտուկ:
Առաջին ատյանում, մինչև դատաքննությունը սկսելը, ամբաստանյալ Ա.Ավետիսյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով` հայտարարելով, որ գիտակցում է արագացված դատաքննություն անցկացնելու հետևանքները, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում: Մեղադրողը չի առարկել, և դատարանն արագացված կարգով ավարտել է դատաքննությունը և դատավճռում արձանագրել. «Ամբաստանյալ Անդրանիկ Ավետիսյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները»: Դատարանն ամբաստանյալ Ա.Ավետիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նա առաջին անգամ է կատարել ոչ մեծ ծանրության հանցանք, արարքը ընդունելը և զղջալը, իսկ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք առկա չի եղել: Դատարանը միաժամանակ անձը բնութագրող հանգամանք է դիտել այն, որ Ա.Ավետիսյանը ծառայության վայրից բացասական է բնութագրվում: Նշանակված պատիժն ամբաստանյալ Ա.Ավետիսյանի կրելու հարցը քննարկելիս, ելնելով քրեական օրենսդրության սկզբունքներից, արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից, պատժի նպատակներից, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Ավետիսյանը ենթակա է պատժի կարգապահական գումարտակում պահելու ձևով: Դատարանը վերացրել է Ա.Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը և որոշում կայացրել` նրան կալանքի վերցնել հենց դատարանի դահլիճում:
Նշենք նաև, որ Անդրանիկ Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը` ստորադրյալի կողմից պետին վիրավորելը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Փաստորեն, Պարթև Երանոսյանը ցնցուղից օգտվելու խնդրանքով դիմելիս զինվորական իր պարտականությունն է կատարել:
Վեդի քաղաքի բնակիչ, միջնակարգ կրթությամբ, ամուրի, նախկինում չդատված 21-ամյա Անդրանիկը հանցանքը կատարելու պահին ծառայել է թիվ 23524 զորամասում, այնուհետև ծառայությունը շարունակել թիվ 46492 զորամասում որպես 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի գնդացրորդ, կոչումով շարքային:
Սպասենք վերաքննիչի որոշմանը… Կարևորն այն է, որ Անդրանիկն ուղղվի և պետի հետ լողանալու մեջ վատ ենթատեքստ չտեսնի:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում