Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Քանդված բարոյականություն

Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 22-րդ տարելիցը: Այսօր մենք բոլորս ազգովի հիշում ենք 88 թվականի երկրաշարժի տասնյակ զոհերին և աղոթում նրանց հոգիների համար: Իսկ աղետից ողջ մնացածները, աղետը վերապրածները այսօր, հատկապես իշխանական և իշխանամերձ շուրթերից, կլսեն շատ խոսքեր և պաթետիկ ելույթներ մարդկայինի, ազգայինի, բարոյականի և այլնի մասին, ինչին մենք ականատես ենք լինում ամեն դեկտեմբերի 7-ին: Բայց այդ ամենը ընդամենը կվկայեն, որ երկրաշարժից 22 տարի անց Հայաստանում ոչ միայն չի վերականգնվել ֆիզիկական աղետի պատճառած վնասը, այլ նաև աղետի է ենթարկվել մարդկային բարոյականությունը: Աղետի գոտին, որը վերածվել է մարդկային ողբերգությունների հուշարձանի, հանդիսանում է իշխանական տարատեսակ սպեկուլյացիաների առարկա: Առայսօր հազարավոր մարդիկ ապրում են տնակներում, անմխիթար վիճակում, չունեն մոտավոր տեսլական, թե երբ կունենան մարդավարի պայմաններում ապրելու հնարավորություն, մինչդեռ իշխանությունները վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ հայտարարել են, թե իբր աղետի գոտի հասկացություն այլևս չկա: Աղետի գոտու բնակիչների ֆոնին իր ռեյտինգն էր մարզում Ռոբերտ Քոչարյանը, նույն ֆոնին այժմ իր ռեյտինգն է մարզում Սերժ Սարգսյանը, իսկ աղետի գոտու բնակիչները մաշում են իրենց կյանքը: Փոխարենը, իշխանությունը ազգային հերոսի կոչում է տալիս ռուսաստանցի մի պաշտոնյայի` Նիկոլայ Ռիժկով անուն-ազգանունով, որը դեռևս խորհրդային տարիներին մաշեց աղետի գոտու վերականգնման հեռանկարը: Նա էր գլխավորում վերականգնման աշխատանքը, որը, ըստ նրա ղեկավար Գորբաչովի, պետք է ավարտվեր երկու տարում: Բայց աղետի գոտու համար ստացվող միջոցներով և օգնություններով երևի թե շատ խորհրդային պաշտոնյաների համար շատ բան ավարտին հասցվեց, բայց ոչ աղետյալներին պատած մղձավանջը: Եվ այդ ամենի գլխին կանգնած ու վերականգնման պրոցեսը փառավորապես տապալած անձնավորությանը ազգային հերոսի կոչում շնորհելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր աղետի գոտու անօթևան բնակիչների հանդեպ: Բայց նրանց հանդեպ ծաղրը դրանով չի սկսվում ու ավարտվում: Ինչ պակաս ծաղր է աղետից ամենաշատը տուժած Գյումրի քաղաքի քաղաքապետի պաշտոնում քրեական նկարագիր և գժի թուղթ ունեցող քաղաքապետի նշանակումն ու իշխանական միջոցներով նրան աջակցելը, ինչ պակաս ծաղր է, երբ սփյուռքահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը Լինսի հիմնադրամով Գյումրիում շենքերի կառուցման համար միլիոնավոր դոլարներ է հատկացնում, բայց դրանով նախատեսված 5-հարկանի շենքերի փոխարեն, կառուցվում են մեկ հարկ պակաս` 4-հարկանի շենքեր, որովհետև չեն հասցնում տեղավորվել փողի ու ժամանակի մեջ: Կամ ինչ պակաս ծաղր է, երբ «Գլենդել Հիլզին» կառավարությունը պատվիրում է պետական բյուջեի միջոցներով շենք կառուցել Գյումրիում, իսկ շահագործումից օրեր անց շենքը ճաքեր է տալիս, պատի ծեփերն էլ թափվում են բնակիչների գլխին: Այդ ամենը կարելի է երկար շարունակել, այնքան երկար, ինչքան երկար շարունակվում են իշխանավորների պաթետիկ ճառերն ու հոգեցունց ելույթները, որոնցից աղետի գոտու բնակչությունը երևի թե իսկապես ցնցվում է, որովհետև ցինիզմն էլ իր աստիճանով երբեմն լինում է ցնցող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում