Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

ԼՂՀ. Եվրոպան ռիսկի է դիմում

«Եվրոպան ռիսկի է դիմում սխալ հասկացված լինել Արցախում` չհաստատելով ուղիղ կապեր և չօժանդակելով նրա ժողովրդավարական զարգացմանը», նշել է քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը դեկտեմբերի 1-ին Բեռլինում տեղի ունեցած «Լուծումներ Արցախի համար. ինքնորոշում և ճանաչում» գրքի շուրջ քննարկման ժամանակ: Գրքի համահեղինակներից մեկի` Բեռլինի Եվրոպական ակադեմիայի ղեկավար պրոֆեսոր Էքարտ Շտրատենշուլտեի և գերմանացի քաղաքագետների մասնակցությամբ բանավեճ է ծավալվել մասնավորապես Արցախյան կարգավորման գործում Եվրամիության դերի մասին: Շտրատենշուլտեն ողջունել է 10 գիտնականների համատեղ աշխատանքը` ասելով, որ այն կարող է հիմք ծառայել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առարկայական դիսկուրս սկսելու համար: Գրքում տարբեր տեսանկյուններից ուսումնասիրված Արցախի ինքնորոշման իրավունքը պատմականորեն մեծ դեր է խաղացել նաև Գերմանիայի համար: Բացի այդ, Գերմանիայի վերամիավորման որոշ սկզբունքներ կարող են կիրառելի լինել նաև Արցախի հարցի լուծման դեպքում:
Գերմանիայի Արևելքի ինստիտուտի նախկին տնօրեն պրոֆեսոր Ուդո Շտայնբախն արձանագրել է, որ մինչ օրս կարգավորման բոլոր առաջարկներն անհաջողության են մատնվել` հարցականի տակ դնելով ընտրված սկզբունքների և ձևաչափերի արդյունավետությունը: Ըստ Վահրամ Սողոմոնյանի, հենց այսօր Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին նմանատիպ ևս մեկ փաստաթուղթ է ընդունվել և դրա պատճառներից մեկն այն է, որ որևէ ֆորմալ փաստաթուղթ կամ ստորագրություն չի կարող մեկ ակնթարթում վերացնել այն անվստահությունը, որն առկա է Արցախի և Ադրբեջանի հասարակությունների միջև: Նա հանդես է եկել այդ երկու երկրների քաղաքացիական ուժերի միջև երկխոսություն հաստատելու և տնտեսական համագործակցություն սկսելու օգտին:
Շեշտվել է Եվրամիության կողմից նման համագործակցությունը ակտիվորեն խթանելու և պատերազմական հռետորությանը հստակ բացասական ազդանշաններ ուղարկելու կարևորությունը: Պարոն Շտայնբախի այն հարցին, թե Ադրբեջանն ահռելի ռեսուրսներ ունի և դրանք կարող են բաժանվել տարածաշրջանի բոլոր երկրների միջև, Վահրամ Սողոմոնյանն ասել է, որ այդ ռեսուրսներից առայժմ ցավոք օգտվում է միայն շատ նեղ շրջանակ և իսկապես դրանք կարող էին նախևառաջ արդարացի բաժանվել հենց Ադրբեջանի ներսում: Այդ առումով, ցավոք, Ադրբեջանում քաղաքական այլակարծության համար պայմանները հատկապես վերջին ընտրություններից հետո էլ ավելի են վատացել: Քննարկմանը մասնակցել են նաև ադրբեջանցի քաղաքագետներ, որոնք հույս հայտնեցին, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նաև համատեղ նման նախագիծ իրականացնել լուծման հնարավորությունների շուրջ:
Ուրախությամբ նշելով, որ գիրքը մեծ արձագանք է գտել Ֆրանկֆուրտի համաշխարհային գրքի ցուցահանդեսում`պարոն Շտրատենշուլտեն պարզաբանել է Եվրամիության Արևելյան գործընկերության ներուժը Լեռնային Ղարաբաղում կարևոր դերակատար դառնալու համար: «Եվրոպան չի կարող որևէ լուծում պարտադրել կողմերին, սակայն Լեռնային Ղարաբաղում նույնպես մարդիկ են ապրում և չի կարելի թույլ տալ, որ ամբողջ զարգացումը և ծրագրերը շրջանցեն նրանց», ասել է նա: Զուգահեռներ անցկացնելով` նա բերել է Թայվանի օրինակը, որտեղ ինքնորոշման համար գրեթե ամեն ինչ շատ ճիշտ է արվել (տնտեսական զարգացում, կայուն կառավարման համակարգ, ժողովրդավարություն և այլն): Այնտեղ նույնիսկ գործում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ (ոչ դեսպանություններ), որոնք մուտքի արտոնագրեր են տրամադրում: Եվ սակայն նույնիսկ այս դեպքում թայվանցիներին հակադրվում է մայրցամաքում ապրող մեկ միլիարդ չինացիների կամքը, ինչը խոչընդոտում է Թայվանի ճանաչմանը որպես անկախ պետություն:
Վահրամ Սողոմոնյանն ասել է, որ Արցախում դեմոկրատական ուժերը կարող են ճգնաժամ ապրել, եթե Եվրոպան մասնակցություն չունենա երկրի ժողովրդավարացման գործընթացին: Եվրամիության բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերում ամրագրված են Արցախի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ ուղղակի կապերի հաստատման դրույթները: Եթե քաղաքական և դիվանագիտական բնագավառում որոշակի խնդիրներ են առաջանում, ապա Եվրամիության կողմից Արցախում հումանիտար և մշակութային ծրագրերի իրականացմանը ոչինչ չի խանգարում:
Վերջում պրոֆեսոր Շտրատենշուլտեն շնորհակալություն է հայտնել Վահրամ Սողոմոնյանին գրքի հրատարակումը նախաձեռնելու համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս Եվրոպական ակադեմիան օգտագործել որպես երկխոսության վայր Արցախյան խնդրի կարգավորման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում