Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ախ ուրան, ուրան…պայքարը կթեժանա Ամանորից հետո

«Եթե մարդիկ անհիմն հայտարարություն են անում` ասելով, որ այսքան ստորագրություն է հավաքվել այն դեպքում, որ մենք էլ տեղյակ չէինք, ապա ես չգիտեմ` նման հայտարարությունները ինչ նպատակ ունեն: Ուրիշի անունից խոսելը ի՞նչ է տալիս նրանց»,-երկուշաբթի Կապանում ասաց «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի տնօրեն Արմեն Փարսադանյանը` անդրադառնալով վերջերս «Էկոլոգիական անվտանգության ապահովմման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցչի մամուլի ասուլիսին: Նաև Արմեն Փարսադանյանը ասաց, որ պառակտում նախաձեռնողների միջև չկա. իրենք պատրաստ են համագործակցելու բոլորի հետ։ Իսկ ստորագրություններ` բաց նամակով ուղարկվեցին ՀՀ վարչապետին: Նոյեմբերի 11-ին Կապանում կազմակերպած հակաուրանյան հանրահավաքը և ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները վկայում են հանրության միակարծության մասին։ «Կառավարության կողմից ստորագրահավաքը անտեսելը Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև միջազգային հանրությունը կասկածի տակ կդնեն մեր երկրում ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու կառավարության ձգտումները»,- ասված է նամակում: Արդեն հավաքվել է 13850 ստորագրություն: Ըստ «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանի` առաջիկայում երևի պայքարը այնքան էլ թեժ չի լինի։ Ամանորի նախօրեին չեն ուզում մարդկանց նախատոնական տրամադրությունը մթագնել։ Բայց սա չի նշանակում՝ հանգիստ նստել, ստորագրահավաքը շարունակվելու է, և սպասելու են վարչապետի պատասխանին։ Այս պահին Լեռնաձորում որոնողա-հետախուզական աշխատանքները շարունակվում են: «Չգիտեմ` որտեղից են որոշ կազմակերպություններ տարածում ուրանի հանքանյութի արդյունահանման մասին, բայց նման բան չկա: Սովորական աշխատանքներ են, ինչպես հորատում են մյուս լեռնհանքային կոմբինատները»,-ասաց Խ. Հարությունյանը` ավելացնելով, որ 3 օրը մեկ իրենք լինում են Լեռնաձորում: Լեռնաձոր գյուղի վերևի տարածքից հորատող նոր մեքենան տեղափոխել են Քաջարանի հիվանդանոցի մերձակա տարածք: Իսկ պայքարը ավարտած կհամարեն այն ժամանակ, երբ կառավարությունը կվերանայի իր որոշումը, այն է՝ կդադարեցնի որոնողա-հետախուզական աշխատանքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում