Կապանի Սպանդարյան փողոցում, շաբաթ օրը` դեկտեմբերի 4-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։ 1977 թ.-ին ծնված Արթուր Հայրապետյանը «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քսանամյա Աննա Դալլաքյանին, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրօր-ի 242 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Արթուր Հայրապետյանը ներկայումս գտնվում է Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում։ Բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի տեղեկատվությամբ, Արթուր Հայրապետյանը գլխուղեղի ցնցում է ստացել և ձախ սրունքի կոտրվածք։