Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը ձգում է գոտիները

Հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանն այսօր հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանը ՀՀԿ անդամ չէ, և կուսակցությունում ոչ ոք նրան չի աջակցի, որովհետև իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Իհարկե, այդ հայտարարությունն իրենից ոչ մի առանձնակի հետաքրքրություն չէր ներկայացնի՝ նկատի ունենալով, որ ասողը Ռաֆիկ Պետրոսյանն է: Բայց տվյալ պարագայում հետաքրքրականն այն է, որ նույն Ռաֆիկ Պետրոսյանը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ եթե Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, շատ ՀՀԿ-ականներ կաջակցեն նրան: Հիմա Ռաֆիկ Պետրոսյանը փաստորեն «ուղղվում» է: Իսկ այդ կատեգորիայի գործիչները ոչ ծռվում են իրենց կամքով ու ոչ էլ ուղղվում, այլ դա անում են կա՛մ կոնկրետ ցուցումով, կա՛մ էլ պարզապես քամու ուղղությամբ առաջնորդվելով:

Հետևաբար, պետք է արձանագրել թերևս, որ մի քանի շաբաթ առաջ իշխանությունում իսկապես լուրջ տրամադրություններ են եղել Քոչարյանի հնարավոր ակտիվության հետ կապված, և շատերը նախընտրել են այդ ուղղությամբ «նահանջի» ճանապարհ թողնել իրենց: Բայց հիմա, ըստ երևույթին, համարում են, որ դա սխալ սպասում է եղել և ավելորդ, այսպես ասած՝ անզգույշ զգուշություն, ու հիմա շտապում են ուղղվել: Կամ էլ նրանց կարգի են հրավիրել և ստիպել են ուղղվել ՀՀԿ-ում վարակի բացիլներ չտարածելու համար: Իսկ դա կնշանակի, որ Քոչարյանի ակտիվության հեռանկարը ներկայումս իշխանության բարձրագույն օղակում իսկապես վտանգ է դիտվում, և կարիք է առաջանում ՀՀԿ-ականներին ձգել, որ հանկարծ անգամ ասուլիսային անհեթեթությունների մակարդակում կիքսեր չտան, և հոգեբանական ճաքերը իշխող կուսակցությունում չխորանան:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը հստակ պատկերացնում կամ ընկալում է, որ Քոչարյանի ակտիվությունն իրականում ներառելու է ոչ թե ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն, այլ հենց ՀՀԿ-ն: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, այսպես ասած, հրապարակային քաղաքականության սեգմենտում են, իսկ Քոչարյանին այդ սեգմենտում ոչինչ չի սպասում: Նա լավագույն դեպքում կարող է ընդամենը հարակից գործոն դիտարկել ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, իսկ բուն տիրույթը, որտեղ ծավալելու է իր հնարավոր ակտիվությունը կամ դրա հոգեբանական շարժառիթներ է ձևավորելու, լինելու է ՀՀԿ-ն: Ահա թե ինչու է առաջացրել ՀՀԿ-ականների գոտիները ձգելու անհրաժեշտություն, որպեսզի Քոչարյանը չկարողանա «խցկվել» դրանցից որևէ մեկի արանքը: Բայց դա միևնույն ժամանակ հուշում է, թե որքան անկայուն է ներքին մթնոլորտը ՀՀԿ-ում:

Ի դեպ, այդ իրավիճակը վտանգավոր է նաև հասարակական-քաղաքական գործընթացների համար, որովհետև, ունենալով անկանխատեսելի նման մի «մոնստր» ուժ, որը անկառավարելի է ըստ էության, մենք կարող ենք դրա հետևանքով կանգնել զանազան գլոբալ խնդիրների և նույնիսկ փաստերի առաջ: Հետևաբար, ՀՀԿ-ն սանձելը, իսկ ավելի շուտ՝ որպես քաղաքական գործոն չեզոքացնելը կարևոր խնդիր է դառնում թե՛ Սերժ Սարգսյանի համար, թե՛ նաև հասարակական-քաղաքական գործընթացների արդյունավետության և կանխատեսելիության առումով: Այսինքն՝ այս դեպքում որոշակի համընկնում կա Սերժ Սարգսյանի անձնական և ինչ-որ տեղ՝ հասարակության շահերի միջև: Այդ պահը, թերևս, պետք է օգտագործել և Հայաստանի քաղաքական կյանքում սկիզբ դնել ՀՀԿ վերջին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում