Մայք Թայսոնը, ով համարվում է բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկներից մեկը, 13 տարի անց խոստովանել է, որ 1997 թվականին ինքը թմրադեղերի ազդեցության տակ է կծել Էվանդեր Հոլիֆիլդի ականջը: «Այդ ամենը կեղտոտ թմրադեղերի արդյունքն էր, այդ պահին ես օդում ճախրում էի և չէի մտածում բոքսի մասին, ես ընդհանրապես չէի մտածում, բայց կատարվածը ետ չես բերի: Ես մեծ սխալ եմ գործել»:
Հիշեցնենք, որ Հոլիֆիլդի ականջի հետ կապված հայտնի դեպքից հետո մրցավարը կանգնեցրեց մարտը և որակազրկեց Թայսոնին: