Դատապարտյալների հիվանդանոցից ազատ է արձակվել եւս մեկ քաղբանտարկյալ` Գաբրիել Գաբրիելյանը, ով անազատության մեջ է «Մարտի 1-ի» գործով: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման ` ՔՕ 225 հոդվածի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ: Նա գտնվում էր բանտում 2008թ մարտի 3-ից: Նրան ազատ են արձակելու պատժաժամկետը կիսով չափ կրելուց հետո` պայմանական վաղաժամկետ: