ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական և եվրասիական բյուրոյի Կովկասյան և տարածաշրջանային հակամարտությունների վարչության ղեկավար Էթան Գոլդրիչն այսօր ժամանել է տարածաշրջան: Առաջինը նա այցելել է Ադրբեջան: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Քիս Բինը: «Այցի ընթացքում Գոլդրիչը նախատեսում է այցելել նաև Հայաստան և Վրաստան»,- ասել է Բինը: Գոլդրիչը հանդիպումներ կունենա կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: