ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային HAWK զենիթահրթիռային համալիրների արդիականացման և տեխնիկական սպասարկման ծառայությունների վաճառքին։ Գործարքի արժեքը գերազանցում է 108 միլիոն դոլարը։
Այս փաթեթը ներառում է պահեստամասերի, կցորդների տրամադրում, համակարգերի զգալի ձևափոխում, ինչպես նաև FrankenSAM HAWK հրթիռային համակարգերի լոգիստիկ և ինժեներական աջակցություն։
Ըստ Պետդեպի՝ սա կուժեղացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ինտեգրված ներուժը՝ ընթացիկ ու ապագա սպառնալիքներին դիմակայելու համար։










































