ԱՄՆ Կոնգրեսի սենատորները դեմ են քվեարկել նախագահ Բարաք Օբամայի` գործազրկության դեմ պայքարի ծրագրին, որը նախատեսում էր հարկային արտոնություններ բնակչության և ենթակառուցվածքների վերականգնման համար: Ինչպես հաղորդում է Assotiated Press-ը, 447 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրն ընդունելու համար նախագահի նախաձեռնության օգտին պետք է քվեարկեին 100 սենատորներից 60-ը, սակայն արդյունքում 48 սենատոր դեմ է քվեարկել:
Թեև քվեարկության արդյունքները պաշտոնապես ավարտված չեն, քանի որ դրան դեռ չեն մասնակցել մի քանի դեմոկրատ սենատորներ, այնուամենայնիվ, 48 դեմ ձայնն արդեն բավական է ծրագիրն արգելափակված համարելու համար:
Օբամայի ծրագիրը մասնավորապես նախատեսում էր շուրջ 270 մլրդ դոլարով կրճատել հարկերը բնակչության տարբեր խմբերի համար: