Մոսկվայաբնակ աղջիկը մեղադրել է «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստին բռնաբարության մեջ: Հայտարարությունը գրվել է դեկտեմբերի 3-ին: Խաղացողի անունը պաշտոնապես չի հայտարարվում, բայց «Ինտերֆաքսի» տվյալներով, խոսքը չիլիացի կիսապաշտպան Մարկ Գոնսալեսի մասին է: Ռուսաստանի հանրապետության հետաքննչական կոմիտեի պաշտոնական կայքում ասվում է, որ 1988թ. ծնված մոսկվայաբնակ աղջիկը դիմել է ոստիկանության բաժին բռնաբարության մեղադրանքով: Ստուգման ժամկետը երկարացվել է մինչև 10 օր. հարկավոր է ստանալ դատաբժշկական քննության արդյունքները:
«ԲԿՄԱ»-ի մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Ակսենևը հայտարարել է, որ ակումբում բոլորը զարմացած են այդ նորությունից, և իրենք չեն մեկնաբանում տեղի ունեցածը: