Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Բաքու է ժամանում սպառազինության վերահսկման գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գետեմյուլլերը։ Այդ այցը տեղի է ունենալու Գետեմյուլերի տարածաշրջանային այցի շրջանակներում, որը կայանալու է հոկտեմբերի 14-19-ը։
Իր տարածաշրջանային այցի շրջանակներում Գետեմյուլլերն այցելելու է Երևան, Թբիլիսի և Բաքու, ուր բանակցություններ է վարելու Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։
Այսօր Գետեմյուլերը մասնակցելու է հոկտեմբերի 12-14-ը Աստանայում կայացող Հանուն առանց միջուկային սպառազինության միջազգային ֆորումի աշխատանքներին։