Friday, 29 03 2024
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան

Սարկոզին արտասանեց «Ցեղասպանություն» բառը հայերենով, մի բառ, որ դեռ չի հնչել Օբամայի շուրթերից

Անցյալ շաբաթ Հայաստան մեկնելիս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին տեղեկացրեց իր գլխավոր օգնականներին. «Ես պատրաստվում են նռնակ պայթեցնել»։ Դրանով նա բացահայտեց վճռականորեն գործելու իր պատրաստակամությունը, եթե Թուրքիան շարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը:

Ժամանելով Երևան՝ նախագահ Սարկոզին հանդես եկավ համարձակ հայտարարությամբ Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հավաքված լրագրողների առջև. «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որը ճանաչվել է Ֆրանսիայի կողմից։ Հավաքական ժխտումն ավելի դատապարտելի է, քան անհատականը»։ Այն հարցին, թե Ֆրանսիան կընդունի՞ Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պատժող օրենք, Ֆրանսիայի նախագահը հայտարարեց. «Եթե Թուրքիան վերանայի իր պատմությունը, ընդունի իր պատմությունը բոլոր մութ և պայծառ կողմերով, ապա ցեղասպանության ճանաչումը բավարար է: Սակայն, եթե Թուրքիան դա չանի, ապա, անկասկած, մենք ստիպված կլինենք ավելի հեռուն գնալ»։

2007 թվականին, երբ Սարկոզին դեռ նախագահի թեկնածու էր, խոստացավ պաշտպանել Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը։ 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանում արդեն իսկ հաստատվել էր նման օրինագիծ։ Սակայն, չնայած իր խոստմանը, նախագահ Սարկոզիի կուսակցությունը մայիսին արգելափակեց օրինագծի ընդունումը։ Չնայած Ֆրանսիայի կառավարությունն արգելեց Հոլոքոստի ժխտումը 1990 թվականին, նա միևնույն քայլը չարեց Հայոց ցեղասպանության կապակցությամբ, թեև Ֆրանսիան ճանաչել էր այն 2001 թվականին։

Ֆրանսիահայերը վրդովվել էին Սարկոզիի դավաճանությունից։ Երգիչ Շառլ Ազնավուրը հրապարակավ զգուշացրել էր նրան, որ նա կկորցնի 500,000 ֆրանսիահայերի աջակցությունը հաջորդ տարվա նախագահական ընտրություններին։ Անցյալ ամիս, Ֆրանսիայի ՀՅԴ–ն հայտարարեց, թե պաշտպանելու է սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդի՝ նախագահի հավանական թեկնածությունը, այն բանից հետո, երբ նա խոստացավ, որ իր կուսակցությունը, որը վերջերս Սենատում մեծամասնություն է կազմում, կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը արգելելու մասին օրինագծի օգտին։ Հասարակական կարծիքի հարցումներում Հոլանդը այժմ առաջատար դիրքերում է Սարկոզիի նկատմամբ։

Անցյալ շաբաթ Հայաստան կատարած այցի ընթացքում նախագահ Սարկոզին մի քանի կարևոր պատգամներ փոխանցեց։ Նա վստահեցրեց հայերին, որ մտադիր է պահել իր նախկին խոստումը, այն է՝ ընդունել Հայերի ցեղասպանության ժխտման օրինագիծը, զգուշացրեց Թուրքիային դադարեցնել Հայոց ցեղասպանության հերքումը, և ընդգծեց իր դրական վերաբերմունքը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցում հայերի դիրքորոշման նկատմամբ։

Ֆրանսիայի նախագահի այցը Կովկասի երեք հանրապետություններ ակնհայտորեն ի օգուտ Հայաստանի էր, որտեղ նա մեկ գիշեր անցկացրեց, մինչդեռ Ադրբեջանում և Վրաստանում մնաց ընդամենը երեք ժամ։ Այդ երկու երկրներում իր կարճատև այցով նա պարզապես փորձեց ստեղծել անկողմնակալության տպավորություն։

Սարկոզիի առաջին այցը Հայաստան լի էր տոնական միջոցառումներով ու ջերմ ժեստերով. նա ծառ տնկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրին` թողնելով հետևյալ գրառումը հուշամատյանում. «Ֆրանսիան չի մոռանում», նախազգուշացրեց Թուրքիային, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը մինչև տարվա վերջ, արտասանեց «ցեղասպանություն» բառը հայերենով, որը նախագահ Օբաման հրաժարվել է օգտագործել, մոմ վառեց Էջմիածնում, մերժեց Թուրքիայի անդամակցությունը Եվրամիություն, բացեց Շառլ Ազնավուրի` դեպի Արարատ լեռը նայող թանգարանը և Հայաստանին նվիրաբերեց Ռոդենի թանկարժեք մի արձան:

Ի վերջո, աշխարհի մեծագույն ղեկավարներից մեկը համարձակվեց Թուրքիայի լկտի ղեկավարներին իրենց տեղը դնել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն զայրացած արձագանքել է` ասելով, որ Ֆրանսիայի նախագահը պետք է նայի իր երկրի գաղութատիրական անցյալին և ոչ թե պատմության դասեր տա Թուրքիային: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սառը ընդունեց Ֆրանսիայի նախագահին Բաքու կատարած այցի ժամանակ: Ալիևի օգնականը հայտարարեց, որ իր երկիրը չի կիսում Սարկոզիի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարծիքները։ Դավութօղլուի՝ Ֆրանսիայի դեմ անհանդուրժողական խոսքերը կարող են հրահրել Ֆրանսիայի Սենատին ընդունել ցեղասպանության ժխտման դեմ նոր օրենքը:

Ֆրանսիայի հայերն այժմ անհամեմատ լավ դիրքերում են։ Նախագահի երկու առաջատար թեկնածուներն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել պաշտպանել ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, այլ նաև աջակցել այլ հայամետ նախաձեռնություններին։ Անկախ այն հանգամանքից, թե երկու թեկնածուներից ով կհաղթի հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, հայերը օգտվելու են։

Սակայն, հաշվի առնելով քաղաքական գործիչների չիրագործված խոստումների երկար շարքը, Ֆրանսիայի հայերը չպետք է հավատք ընծայեն նրանց խոսքերին։ Երկու թեկնածուների համար էլ պետք է հստակ լինի, որ հայերը կսատարեն այն թեկնածուին, ով կաջակցի ցեղասպանության ժխտման մասին օրինագծի ընդունումը ՄԻՆՉԵՎ հաջորդ ապրիլի նախագահական ընտրությունները։ Հիանալի կլիներ, եթե երկու թեկնածուներն էլ հանձնարարեին իրենց կուսակցական սենատորներին կողմ քվեարկել այս օրինագծին ՝ ֆրանսիահայ համայնքին տալով հաճելի ընտրություն երկու հայանպաստ թեկնածուների միջև:

Ֆրանսիայի և Ամերիկայի հայերը պետք է փոխեն իրենց ավանդական, սակայն ձախող մոտեցումը. աջակցել թեկնածուներին՝ հավատալով նրանց խոստումներին` հուսալով, որ դրանք կարդարացվեն ընտրություններից հետո։ Պետք է լինի մի նոր ռազմավարություն. միայն նախագահի ընտրվելուց և խոստումները կատարելուց հետո է, որ համայնքը նոր նրան սատարի։

Հեղինակը ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում