Այսօր Պակիստանյան Գալանայ քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 55 մարդ: Reuters-ի փոխանցմամբ, մահապարտ-ահաբեկիչները դեպքի վայր են ժամանել մոտոցիկլներով, ապա ոտքով ուղղվել դեպի կառավարական շենքեր: Ըստ իրավապահների` ահաբեկիչները ցանկացել են սպանել տարածաշրջանում կառավարության ներկայացուցիչ Ամջադ Ալի Խանին: Սակայն նրանց չի հաջողվել հասնել Ալի Խանին: Նրանից առաջինը պայթել է գրասենյակում, իսկ մյուսը` մուտքի մոտ: Այս մասին հայտնել է Ալի Խանը: Ահաբեկչության պահին շենքում եղել է 100 մարդ, որից 44 զոհվել են տեղում, իսկ 11-ը մահացել են հիվանդանոցում:
Ոստիկանությունում հայտարարել են, որ ահաբեկիչների հետևում կանգնած է Թալիբան շարժման տեղի կազմակերպություններից մեկը: