Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կեցցե՛ք, տղաներ, դուք հրաշալի էիք

Հոկտեմբերի 11-ի մեծ ֆուտբոլային սպասումն ունեցավ տխուր վերջաբան: Հայաստանի ազգային հավաքականը Դուբլինում պարտվեց իռլանդացիներին և ենթախմբում մնալով երրորդ տեղում, զրկվեց Եվրո 2012-ի ուղեգրի համար հետագա պայքարից: Հայաստանի հավաքականը խաղի միջնամասում մնաց տասը հոգով` տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի համար կարմիր քարտ ստացավ մեր թիմի փորձառու ֆուտբոլիստներից մեկը` դարպասապա Ռոման Բերեզովսկին: Սակայն, ըստ ամենայնի մենք գործ ունենք ընդամենը մրցավարական սխալի հետ և ամենայն հավանականությամբ, իսպանացի մրցավար Գոնսալեզը և նրա եզրային օգնականը նախ չնկատեցին, որ իռլանդացի ֆուտբոլիստը ձեռքով էր կասեցրել գնդակն ու դուրս եկել դարպասապահին դեմ, և հետո կարծես թե սխալ նկատեցին Բերեզովսկու ձեռքը:

Բայց, ամեն ինչ արդեն անցյալում է և մրցավարական սխալներին հղում անելը ոչնչով չի փոխի իրավիճակը: 10 հոգով մնացած Հայաստանը պարտվեց և մնաց Եվրո 2012-ից դուրս: Բայց, Հայաստանի հավաքականն անգամ այդ դժվարին պայմաններում կարողացավ ֆուտբոլ խաղալ և դա է այն մեծ մխիթարությունը, որ կա այս ցավալի անհաջողությամբ հանդերձ: Հայաստանի հավաքականը չընկճվեց, չկորցրեց իրեն, չհուսահատվեց, այլ շարունակեց խաղալ և ավելի լավ խաղալ, քան 11 հոգով մնացած իռլանդացիները: Մենք իսկապես հիանալի հավաքական ունենք, և որքան էլ տարօրինակ չթվա, Իռլանդիայի հետ անհաջողության մատնված խաղը դրա վկայությունն է:

Հայաստանը պատվով խաղաց և խաղային որակով ոչնչով չզիջեց շատ ավելի փորձառու տանտերերին: Վարդան Մինասյանին հաջողվել է իսկապես որակյալ և հեռանկարային թիմ ձևավորել, որի խաղացողների բավական երիտասարդ միջին տարիքը հուշում է, որ այս թիմը կարող է ունենալ շատ լավ հեռանկար առաջիկա մի քանի տարիներին, երբ առավել կհասունանան և փորձ ձեռք կբերեն մեր հավաքականի երիտասարդները: Եվ դա թերևս նախընտրական այս մրցաշարի ամենակարևոր ձեռքբերումն էր, որ ունեցավ Հայաստանի հավաքականը, դրանով իսկ շատ լավ հիմք դնելով հետագա արդեն առավել առարկայական մրցաշարային հաջողությունների համար:

Շնորհակալություն Վարդան Մինասյանին, մարզչական կազմին և մեր ֆուտբոլիստներին այն հիանալի աշխատանքի համար, որ նրանք կատարեցին այս նախընտրական մրցաշարի ընթացքում: Անգամ առաջին հայացքից չգոհացնող արդյունքը աննախադեպ է Հայաստանի համար, բայց այն, որ մրցաշարի ընթացքում մեր բոլորի ակնկալիքները կտրուկ և բավական լրջորեն բարձրացան, հենց լավագույն վկայությունն է, որ այդ ամենի տակ իսկապես խաղ կար:

Այդ խաղը հիանալի հիմք է թիմը հաջորդ ընտրական մրցաշարին պատրաստելու համար: Իսկ մեր թիմի երիտասարդ մարզիչ Վարդան Մինասյանն ու երիտասարդ ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ կարողանում են աշխատել, կարողանում են պատրաստվել և այդ ամենն անում են նվիրումով և հաստատակամությամբ: Սա նաև հիանալի օրինակ է մեր կյանքի բոլոր ոլորտների համար, թե ինչ կարող է անել կամքը և աշխատանքը: Իսկ մենք անհամբերությամբ ենք սպասելու հաջորդ ընտրական մրցաշարին, ու թերևս աննախադեպ անհամբերությամբ, որովհետև մենք տեսել ենք, թե ինչ հավաքական ունենք: Կեցցե՛ք, տղաներ, դուք հրաշալի էիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում