Իսրայելը պատրաստ է ազատ արձակել մոտ հազար պաղեստինցի բանտարկյալների և փոխանակել նրանց հինգ տարի առաջ առևանգված հրեա զինվոր Գալիդ Շալիտի հետ: Այս մասին հաղորդում է France Presse-ը:
Ինչպես Reuters գործակալությանը հայտնել են «Համասի» ներկայացուցիչները, խմբավորումը վերջնականապես համաձայնել է գործարքի բոլոր տեխնիկական մասերի հետ:
Իսրայելի կառավարությունը պատրաստվում է երեքշաբթի երեկոյան կայանալիք արտակարգ հանդիպմանը՝ գործարքի պայմանները քննարկելու համար: Այն, որ նախարարների խորհուրդը հավանություն կտա գործարքին, շատ հավանական է:











































