« Եթե մեր հավաքականը կարողանա ցուցադրել իր լավագույն խաղային որակը, եթե մեր ֆուտբոլիստները լինեն լավ մարզավիճակում, ապա Ռուսաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը հնարավոր է» – ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հայաստանի հավաքականը եվրո 2012-ի նախընտրական փուլում, «B» խմբում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը» առաջին անգամ մեր հավաքականը լավ հնարավորություններ ունի մասնակցել եվրոպայի առաջնությանը: 4 խաղում մեր հավաքականը իր ակտիվում ունի 7 միավոր, ինչպես երկրորդ տեղում ընդանող Իռլանդիայի հավաքականը, սակայն մեր տղաները առաջին խաղում զիճել են Իռլանդացիներին 0-1 հաշվով: Սակայն հետագա խաղերում մեր տղաները ապացուցել են,որ նրանք ընդունակ են գեղեցիկ եւ արդյունավետ ֆուտբոլ խաղալ:
Եվ ահա Մարտ ամսում կայանալիք Ռուսաստանի հավաքականի հետ 2 հանդիպումներում ամեն ինչ պարզ կդառնա թե մեր հավաքականը ինչի է ընդունակ: