Երևանի ժամանակով 22:45-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա – Հայաստան վերջին հանդիպումը:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հեռացվել է խաղադաշտից: Մրցավարը համարեց, որ Բերեզովսկին դարպասային հրապարակից դուրս ձեռքով է խաղացել: Արսեն Պետրոսյանը փոխարինեց Էդգար Մալաքյանին:
Խաղի առաջին խաղակեսի ավարտից մի քանի րոպե մնացած ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանը:
60-րդ րոպեին Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը: Ռոման Բերեզովսկուն փոխարինած դարպասապահ Արսեն Պետրոսյանը չկարողացաց կատարել փոխանցումը:
Ուղիղ րոպեներ անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը:
Հիշեցնենք, Հայաստանի և Իռլանդիայի թիմերի մեկնարկային կազմերը.
Իռլանդիա
Շեյ Գիվեն, Շան Սենթ Լեջեր, Սթիվըն Քելլի, Ջոն Օ`Շի, Ռիչարդ Դան, Գլեն Ուիլան, Էյդըն Մաքգիդի, Քիթ Էնդրյուս, Քևին Դոյլ, Սայմըն Քոքս, Դամյեն Դաֆ
Մարզիչ` Ջովանի Տրապատոնի
Հայաստան
Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Կառլեն Մկրտչյան, Մարկոս Պիզելի, Էդգար Մալաքյան, Գեւորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան, Հրայ Մկոյան, Վալերի Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյան, Լևոն Հայրապետյան:
Մարզիչ` Վարդան Մինասյան