Այսօրվա «Հայաստան-Իռլանդիա» խաղից ակնկալիք չունեմ, ցանկություն ունեմ: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց երգիչ Դավիթ Ամալյանը:
Այն հարցին` ո՞ւմ է երկրպագում ամենից շատ, երգիչն ասաց, որ շատ երկրպագում է Հենրիկ Մխիթարյանին:
«Իր հոր խաղի ժամանակ ես թունդ երկրպագու եմ եղել: Այսօր պետք է ասեմ` որքան հիշում եմ նրա հոր խաղը, նա մի փոքր ավելի առաջ է: Ես երկրպագում եմ մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր լավ են խաղում»,- ասաց նա` նշելով, որ մինչև Խորհրդային Միության փլուզումն ավելի թունդ երկրպագու է եղել, իսկ հիմա՝ ավելի պակաս:
«Ցանկությունս բնականաբար հաղթանակն է: Մեր հավաքականի հաջողություններն ինձ ոգևորում են: Ոգևորված ու ուրախացած եմ»,- ասաց երգիչը`մեր հավաքականին մաղթելով հաջողություն, որ այս անգամ ևս կարողանանք դուրս գալ փողոցներ ու տոնել հաղթանակը: