Նախորդ շաբաթ` նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում, ԿԲ-ն արտարժությանին շուկայում ոչ մի գործարք չի իրականացրել: Սա երևում է ԿԲ այսօր հրապարակած տվյալներից: Նախորդ շաբաթ բորսայում, սակայն, արտարժույթի գնման ու վաճառքի բավականին լուրջ ծավալի գործարքներ էին իրականացվել` 82 մլն դոլար, որը փաստորեն իրականացվել է միայն բանկերի կողմից: Նշենք նաև, որ դրամի կուրսը շարունակում է կայուն մնալ. 1 դոլարը շարունակում է աննշան տատանվել 360 դրամի շուրջը: Այսօր մեկ դոլարը կազմել է 360.16 դրամ: