Բաքու`աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի ղեկավարությունը պարտավորվել է առնվազն օլիմպիական երեք ուղեգիր նվաճել:Բայց մեր տղաներից ընդամենը մեկին` Անդրանիկ Հակոբյանին է հաջողվել արժանանալ նման պատվի:
Այս և կազմակերպական այլ հարցերի մասին քննարկում է տեղի ունեցել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի`հոկտեմբերի 10-ին կայացած նիստում:
Որոշվել է` բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Ռաֆիկ Մեհրաբյանին և նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակել վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանին, իսկ երկրորդ մարզիչ`ֆեդյա Ալեքսանյանին:
Երիտասարդական հավաքականի ավագ մարզչի գործը շարունակելու է Դերենիկ Ոսկանյանը:Ավագ տարիքի պատանեկան թիմը կղեկավարի Արման Հարությունյանը,իսկ պատանեկանը`Արշավիր Գրիգորյանը: