Ակնկալիքս մեկը պետք է լինի`հաղթանակ: Կցանկանայի, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Իռլանդիայի հետ այսօրվա խաղում հաղթի: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Սաֆարյանը`գնահատելով այսօրվա խաղում մեր հավաքականի հաղթելու շանսերը: Նա ասաց, որ այսօր անպայման դիտելու է խաղը:
«Ես ուզում եմ, որ մերոնք հաղթեն: Թե ինչ կլինի՝ չեմ կարող ասել: Բայց պետք չէ մոռանալ, որ դա, այնուամենայնիվ, խաղ է ու պետք չի լուրջ վերաբերվել ո՛չ հաղթանակին, ո՛չ պարտությանը: Դա խաղ է, ու ես դրան որպես խաղ եմ վերաբերվում, քանի որ մանկուց խաղացել եմ ֆուտբոլ»,- նշեց երգիչը` նկատելով, որ խաղում կլինեն թե՛ հաղթանակներ, թե՛ պարտություններ: