Թուրքմենստանում այդ երկրի նախկին ղեկավարի մասին փորձում են հետզհետ մոռանալ: Օրինակ` վերջերս այդ երկրի ներկայիս ղեկավար Գուրբագուլի Բերդիմուխամեդովը որոշում է կայացրել հանել Թուրքմենբաշու անունը ևս մեկ օրենքից: Արխիվների մասին օրենքում նշված էր, որ «Թուրքմենիայի մեծն Սափարմուրատ Թուրքմենբաշու» արխիվը գտնվում է պետական վերահսկողության տակ: Այլևս Թուրքմենբաշու անունը պատմություն է: Այժմ օրենքներում միայն նշվում է նախագահ պաշտոնը: Վերջերս այս տենդենցն ավելացել է, և այս առումով բոլորն արձագանքում են դրական տեղաշարժեր միջինասիական այդ հանրապետությունում:
Սափարմուրատ Նիյազովը 15 տարի իշխել է Թուրքմենստանում` կրելով Թուրքմենբաշի տիտղոսը (բոլոր թուքմենների հայր):