Թալինում տեղի է ունեցել եվրոպական «Օսկարի» մրցանակաբաշխությունը: Եվրոպական կինոակադեմիան հայտնել է տարբեր անվանակարգերում կինոմրցույթի իր հաղթողներին: Ինչպես և սպասվում էր, լավագույն ֆիլմի մրցանակը ստացել է Ռոման Պոլանսկու քաղաքական «Ուրվական» թրիլլերը:
Բրիտանացի վարչապետի մասին կենսագրական նյութեր հավաքող գրողի մասին է Պոլանսկու «Ուրվականը», որը ստացել է 6 մրցանակ` լավագույն եվրոպական ֆիլմ, լավագույն ռեժիսոր` Ռոման Պոլանսկի, լավագույն սցենար` Պոլանսկի և Ռոբերտ Հարիս, լավագույն դերասան` Յուեն Գրեգոր, լավագույն նկարիչ` Ալբրեհթ Կոնրադ և լավագույն կոմպոզիտոր` Ալեքսանդր Դեսպլատ:
Կինոկաադեմիան լավագույն դերասանուհու մրցանակը հանձնել է ֆրանսուհի Սիլվի Թեսթյուին Ջեսիկա Հաուսների` «Լուրդ» ֆիլմում գլխավոր դերի լավագույն կատարման համար: Լավագույն օպերատորի մրցանակը ստացել է իսրայելցի Ջիորե Բեժաչուն` «Լիբանան» ֆիլմի համար: Ֆիլմը պատմում է 1982թ. իսրայելական ներխուժման մասին Լիբանան: Ֆիլմը ստացել է նաև հատուկ մրցանակի` «եվրոպական հայտնագործություն» անվանակարգում:
Կինոմատոգրաֆիայի գործում մեծագույն ներդրման համար մրցանակ է ստացել շվեյցարավի 70-ամյա դերասան Բրունո Հանցը: Հանդիսատեսի մրցանակը ստացել է Ժակ Վան Դորմելի «Պարոն ոչինչ մեկ» ֆիլմը:
Մասնագետների կարծիքով, մրցանակակիրների ընտրության հարցում մեծ նշանակություն է ունեցել Պոլանսկու ձերբակալությունը, որը հանդիսատեսի հետ շփվեց Skype-ի միջոցով: