Կիրակի Շվեդական Էստերսունդում ավարտվեց բիաթլոնի աշխարհի գավաթի հերթական փուլը: Կրկին փայլեց 36-ամյա նորվեգացի Օլե Այներ Բյորնդալենը. նա, սպրինտում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, հետապնդման ժամանակ կարողացավ առաջ անցնել իր հայրենակից Էմիլ Էգլի Սվենդսոնից եւ նվաճել հերթական 92-րդ ոսկե մեդալը: Այս ցուցանիշներով Բյորնդալենը լավագույն է աշխարհում, որի համար էլ նա ստացել է բիաթլոնի «արքա» կոչումը: Իսկ ահա կանանց մրցափուլում գերազանց արդյունքներ ցուցադրեց ֆիննուհի Կայսա Մակարայնենը. նա, իր սպրինտում տանելով կարիերայի մեջ առաջին հաղթանակը, հետապնդման ժամանակ կրկին փայլեց: Մակարայնենը այս հաղթանակով բոլորին ապացուցեց, որ ինքը ընդունակ է պայքարելու ընդանուր հաշվարկով առաջին տեղի համար: