Կորեացի դիզայներ Ջուն-Խեն Քիմը ստեղծել է հատուկ լողազգեստ արևայրուկի համար: Ինչպես հաղորդում է Technabob-ը, Solar Tan անունով լողազգեստը պատրաստված է հատուկ կտորից, որում տեղադրված են արևային վահանակներ: Դրանց օգնությամբ մարմնի փակ հատվածը նույն չափով արևայրուկ կընդունի, որքան մարմնի բաց հատվածները: Արդյունքում մարմինը կստանա համաչափ արևայրուկ:
Այնուամենայնիվ, արդյո՞ք լողազգեստը «ճիշտ կաշխատի», կամ ինչպիսի՞ն կլինի դրա ազդեցությունը առողջության և մաշկի վրա՝ առայժմ հայտնի չէ:











































