Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը միասնաբար վերահաստատում են, որ դեմ են մահապատժին և հանձնառու են աշխարհում մահապատժի վերացման գործընթացին: Մեր համոզմամբ մահապատիժը անմարդկային և մարդու արժանապատվությունը ոտնահարող երևույթ է: Եվրոպայի փորձն ապացուցել է, որ մահապատիժը չի կանխարգելում բռնի հանցագործության աճն ու չի ապահովում արդարություն նման հանցագործության զոհերի համար: Ոչ մի իրավական համակարգ ապահովագրված չէ դատական գործընթացի այնպիսի ձախորդություններից, ինչի հետևանքով իրագործված մահապատիժը հանգեցնում է մարդկային կյանքի անդառնալի կորստի:
1997 թվականից ի վեր մեր անդամ երկրների տարածքում մահատիժ չի իրականացվել:
Մենք շարունակում ենք դատապարտել մահապատժի կիրառումը Բելառուսում, որը մնում է միակ եվրոպական երկրը, որտեղ դեռևս կիրառվում է մահապտիժը: Մենք կոչ ենք անում Բելառուսին ներկայացնել մահապատժի կասեցում հետագայում այն լրիվ վերացնելու նպատակով:
Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի վերջին բանաձևերը մահապատժի համաշխարհային կասեցման վերաբերյալ, որի նպատակն է այդ երևույթի վերջնական վերացումը աշխարհի բոլոր տարածաշրջանների պետությունների կոալիցիայի աջակցությամբ:
Ընդդեմ մահապատժի ՄԱԿ-ի բանաձևերի ուղղությամբ ավելացող աջակցությունը 2007, 2008 և 2010 թվականներին հաստատում է, որ միջազգային միտումներն ընդդեմ այդ երևույթի աճում են: Ճանաչելով, որ մահապատիժը վերացնող երկրների թիվն ավելանում է (2009 թվականին նման երկրների թիվը հասելէ 97-ի, 1993 թվականի 55-ի փոխարեն), չենք կարող, միաժամանակ, անտեսել այն փաստը, որ աշխարհում 58 երկրներ դեռևս պահպանում են մահապատժի կիրառումը:










































