Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Արևմտյան սև և մութ ուժերը քաոսի են վերածել մեր երկիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամենայն հայոց կաթողիկոսի` Հայաստանյան թեմերում ներկայացուցիչ Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը

– Սրբազան, այս տարի նշվեց Հայաստանի անկախության 20-ամյակը: Ըստ Ձեզ` եկեղեցին որքանո՞վ հաջողեց և որքանո՞վ ձախողվեց այս ընթացքում: Կարծիք կա, որ թեև Խորհրդային Միությունից հետո խղճի ազատություն հաստատվեց, սակայն այդպես էլ եկեղեցին չկարողացավ ամրապնդել իր դիրքերը: Ո՞ր կետում սխալվեց:

– Ինձ համար հարցադրումը սխալ է, քանի որ եկեղեցին դարերի ժառանգությամբ, սերունդների շարունակականությամբ ստեղծվող սրբազան հաստատություն է, որը պետք է հիմք ունենա: Անկախության ժամանակ մենք ժառանգեցինք եկեղեցին, և սա Եղեռնի օրերից, ինչպես նաև ՀՀ առաջին օրերից, սովետական շրջանի հակաեկեղեցական հալածանքներից հետո ստեղծված նոր հիմքով եկեղեցի է: Քսան տարում ակնկալել, որ եկեղեցին պետք է անմիջապես վերականգնի իր պատմական առաքելությունը` միամտություն է: Բացի այդ, պետք է սերունդներ պատրաստվեն, քանի որ ժողովուրդը այսօր պատրաստ չէ եկեղեցու պատմական դերը ըստ էության ըմբռնելու: Եթե փորձենք աստվածաբանական տերմիններով եկեղեցու մասին խոսել, մարդիկ չեն հասկանա, քանի որ նրանք սովետական աթեիստական շրջանի բառապաշարով են մեծացել, և շատ հեռու են եկեղեցական, ավետարանական ըմբռնումներից: Բոլորովին վերջերս դպրոցներում սկսեցին դասավանդել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան` փորձելով քրիստոնեական կրթություն տալ: Մենք քսան տարի հապաղեցինք այն պատճառով, որ առաջին հինգ տարին Վազգեն Վեհափառը հիվանդ էր, և ըստ արժանվույն եկեղեցին հաջողություն չարձանագրեց: Նրանից հետո հաջորդեց Գարեգին Առաջին Կաթողիկոսը, մի երկու տարի աշխատեց, որից հետո հիվանդացավ: Եվ միայն այսօրվա Կաթողիկոսն է, որ ժառանգեց եկեղեցին սովետական քայքայված հետևանքներով և սկսեց զրոյից: Եթե այսօր նա հարյուր եկեղեցիներ է օծել, երկու հարյուրից շատ հոգևորականներ է ձեռնադրել, դեռ բավարար չէ, մեզ դեռ շատ հոգևորականներ են պետք: Հետևաբար նոր շենքերի օծումը, հարակից եկեղեցական կառույցների ստեղծումը, երիտասարդական եկեղեցական շարժումները մեզ արդեն մղում են դեպի եկեղեցու առաքելության լիակատար կատարման:
Պատմականորեն առաջին առաքելությունը եղել է քրիստոնեության տարածումը ժողովրդի մեջ, բայց որովհետև վակուում կար, անմիջապես արևմտյան գործակալները եկան և կարողացան վաճառել իրենց քրիստոնեությունը, փողը տվեցին, հավատացյալ հավաքեցին, և առաջին հանդիպումով արևմտյան քրիստոնյա ինչ-որ քարոզչի հետ մեր ժողովուրդը կարծեց, որ դա է հենց այդ քրիստոնեությունը:

– Սրբազան, ՀՀ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից: Արդյոք այսօր Սահմանադրության այդ կետը պահպանվո՞ւմ է, քանի որ շատ հաճախ եկեղեցին միջամտում է պետության գործերին, օրինակ` քաղաքական այս կամ այն զարգացումներին Կաթողիկոսը հաճախ է միջամտում:

– Նախ մենք փոքր ազգ ենք, երկրորդ` եկեղեցու պետությունից անջատումն անցյալում է, ֆրանսիական հեղափոխությունից հետո գրված մի վիճակ է, որը շարունակվեց աշխարհիկ պետությունների համար` եկեղեցին անջատ միավոր էր, և մեկը մյուսի գործերին չէր միջամտում: Այսօր մենք չենք կարող պետության գործառույթների մեջ միջամտություն ունենալ, սա պետության գործն է, և պետությունն էլ չի կարող եկեղեցու գործունեությանը միջամտել, Կաթողիկոսը բոլորովին անկախ է գործում, այնպես որ` եկեղեցի և պետություն անջատումը գործում է: Սակայն այսպիսի փոքր երկրի համար շատ ավելի կարևոր է, որ եկեղեցին և պետությունը որոշակիորեն համագործակցություն ունենան` մեկը մյուսին լրացնելու համար, և հուսամ, որ մի օր դա իսկապես իրականություն դառնա, և ժողովուրդը գնահատի այդ համագործակցությունը:

– Դուք նշեցիք, որ շատ եկեղեցիներ են կառուցվում, որոնք Կաթողիկոսն օծում է, բայց արդյո՞ք դրանից մենք ավելի հավատացյալ ենք դառնում:

– Դա է ձգտումը: Օրինակ` Շիրակի թեմի առաջնորդն ասում է, որ իրենց մոտ ավելի քիչ են աղանդավորական շարժումները, որովհետև եկեղեցին ինչ-որ չափով ներկա է քաղաքում կամ գյուղում, և ապահովում է հավատացյալների հոսքը դեպի եկեղեցի և դառնում հասանելի, բայց ինչքանո՞վ է հասանելի, երբ թեմը դեռ 150 քահանայի պետք ունի, որ լիարժեք հասանելի դառնա: Նույնը մյուս թեմերի դեպքում է: Այնպես որ, անշուշտ, մեզ մոտ դեռևս չկա այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր համայնք կամ թաղամաս իր եկեղեցին պետք է ունենա: Հիմա հեռուստացույցով դրվատանքով էին խոսում, որ Պոլսում յուրաքանչյուր թաղ իր եկեղեցին է ունեցել, և այսօր այնտեղ 38 հայկական եկեղեցի գոյություն ունի, և դրանով են եկեղեցի-համայնք հարաբերություններ ստեղծվել: Այս կերպ քրիստոնեությունը կենդանի ներկայություն է եղել մեր ժողովրդի կյանքում, այլապես տարին մեկ անգամ մի ուխտատեղի գնալով, մի մոմ վառելով և դուրս գալով, հավատքը չի կարող գոյանալ: Սա անցյալի դրվածք է եղել:

– Սրբազան, սակայն հասարակության տրամադրությունները եկեղեցու առաջնորդների հանդեպ միշտ չէ, որ միանշանակ է: Վերջերս, հայտնի է Ձեզ, թե ինչպիսի պահանջներ եղան Կաթողիկոսի նկատմամբ:

– Լրագրողները, երբ ազատություն են վայելում բոլոր ասպարեզներում իրենց կարծիքն արտահայտելու, ինչպես օրինակ` պետական այրերի նկատմամբ, այնպես էլ` հոգևոր առաջնորդների: Պետք է ուրախ լինեինք ավելի լուրջ և հավասարակշռված ժողովրդի տպավորություն թողնեինք: Ինչպե՞ս կարելի է Կաթողիկոսին վերագրել այնպիսի բաներ, որոնք կապ չունեն իր կյանքի հետ, այնպես, ինչպես Էջմիածնի միաբանների վերաբերյալ խիստ անպատվաբեր վերագրումներ: Այդ բոլորը երևի արևմտյան քարոզիչների ցանկությունն է` այդպիսին տեսնել հայ եկեղեցին, բայց հնարավոր չէ որևէ լուրջ հիմք գտնել: Օրինակ` արևմտյան որոշ եկեղեցիների մեջ կան միասեռական հոգևորականներ, և նույնիսկ ամուսնացնում են միասեռականներին եկեղեցով: Մեզանում պատկերացնել անգամ հնարավոր չէ, և մեր ժողովուրդը չի հանդուրժի, այսպես կոչված, «ազատամտություն»: Ես` իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան` վիրավորվում եմ այդպիսի հայտարարություններից, և ժամանակն է կոչ անել ժողովրդին, որ վերջ տա եկեղեցու նկատմամբ այսպիսի արտահայտություններին:

– Դուք, ըստ էության, այն համոզման եք, որ ներկայիս Կաթողիկո՞սն է միայն կարողացել գործնական և արդյունավետ աշխատել:

– Երեք կաթողիկոսների ժամանակ ես գործել եմ և մասնակցել եմ նրանց գործունեությանը, և եթե փնտրենք որևէ թերացում որևէ մեկի մասին, կգտնենք, բայց միշտ պետք է խորապես ծանոթանանք` ինչպիսի պայմաններում են նրանք աշխատում, շատ ավելի ցայտուն կլինի նրանց արդյունավետ գործունեությունը: Պետք է սովորել հարգել պետական եկեղեցական այրերին և չի կարելի այսքան էժանացնել և ուրախացնել մեր թշնամիներին: Հիմա մեր հարևաները եթե լսեն այսպիսի բաներ, մի՞թե մենք չենք ուրախացնի նրանց: Սա շատ վտանգավոր միտում է, և պետք է վերջ տալ: Հայ եկեղեցին իր առաքելությունը կատարյալին հասցնելու ճանապարհի է և պետք չէ խանգարել:

– Ինչո՞ւ եք արևմտյան ուժերին այդքան մեղադրում, ինչո՞վ է Ձեր այդ մոտեցումը պայմանավորված:

– Ո՞վ չի տեսնում, որ ամբողջ արևմտյան սև և մութ ուժերը քաոսի են վերածել մեր երկիրը` թե՛ քաղաքական, թե՛ կրոնական գետնի վրա, և իրենք իբր թե դեմոկրատիայի և ազատամտության հոսանքներ են բերում: Մենք մեր լավը պետք է իմանանք, ճանաչենք, թե մենք ինչքանո՞վ պետք ունենք արևմուտքին, գուցե արևմո՞ւտքը մեր պետքն ունի:

– Ստացվում է` Դուք այն կարծիքին եք, որ ժողովրդավարությունը վա՞տ բան է: Ի վերջո, քրիստոնեությունը ամենամեծ ժողովրդավարությունն է:

– Անշուշտ, տղամարդու և կնոջ հավասարության, մարդու ազատության գաղափարը շատ հիմնավոր քրիստոնեական սկզբունքներ են, որ մենք վայելել ենք և վայելում ենք մինչև այսօր: Մեր եկեղեցին, օրինակ, չի պարտադրում որևէ մեկին անպայման հավատացյալ դառնալ, այս առումով բացարձակ ազատություն է տվել: Առհասարակ մարդուն Աստված ազատ է ստեղծել, տրամաբանություն է տվել, որ նա կողմնորոշվի, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող տեսնել, թե ինչպես կարող է հայ ժողովուրդը փչանալ այս կամ այն հոսանքների ազդեցության տակ: Ո՛չ, մենք պետք է տեր կանգնենք և կանգնում ենք: Մեր ժողովրդի հետ շփումները, մեր հոգևորականների այսօրվա քարոզչությունը, խորհրդածությունները հենց դրան են ծառայում: Ինչպե՞ս կարելի է ասել, որ եկեղեցին իր առաքելությունը չի կարողանում տարածել, շատ լավ էլ տարածում է, միգուցե մենք չենք թմբկահարում, որ այս կամ այն բանն արեցինք: Մենք գործում ենք, նորից եմ ասում` դեռ բավարար չէ, ժողովուրդն ավելին է պահանջում, իրավունք ունի, բայց ժողովուրդն ինքը պետք է գիտակցի և մոտենա մեր եկեղեցուն: Հայ հոգևորականը այսօր ներկա է դպրոցում, հիվանդանոցում, բանտում, բանակում և հասարակական այն վայրերում, որտեղ մենք անհրաժեշտ ենք համարում մեր ներկայությունը, և եթե կան թերացումներ, դրանք ոչ թե մեր թերացումներն են, այլ ընկալման գիտակցության մեղքն է: Եվ ժամանակ է պետք, և կրկին ասում եմ, որ եկեղեցին և պետությունը մի օր ձեռք ձեռքի տված պետք է հաղթահարեն իրենց առաջ դրված ազգային կարևոր խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում