Ռուսական պրեմիեր լիգայում հանդես եկող «Անժի» ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 5-ի երեկոյան ավտովթարի հետևանքով մահացել է ակումբի 25-ամյա ֆոտբոլիստ Շամիլ Բուրզիևը: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ռոստով- Բաքու մայրուղու վրա: Բուրզիևը ընկերների հետ Խասավյուրտից Մախաչկալա վերադառնալու ճանապարհին չի կարողացել վերահսկել մեքենայի ընթացքը, ինչի հետևանքով մեքենան դուրս է թռել մայրուղուց: Մահացել է նաև ֆուտբոլիստի ընկերներից մեկը: Երրորդ ուղևորին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: