Իրանի նախագահ Մահմուդ Ահմիդինեժադը հաստատել է այն լուրը, որ շուտով իրենց ազգային հավաքականը կգլխավորի Դիեգո Մարադոնան: Reuters-ի հաղորդմամբ` երբ տեղական «Էբթեքար» թերթի լրագրողը հարց է ուղղել երկրի նախագահին Մարոդոնայի հետ կապված լուրի մասին Ահմիդինեժադը գլխով է արել` ի նշան համաձայնության:
Նշենք, որ Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչը ընկերական հարաբերությունների մեջ է Վենեսուելլայի նախագահ Ուգո Չավեսի և Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ, ովքեր միևնույն ժամանակ համարվում են Իրանի նախագահի մտերիմները: