Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

2011թ. մարդահամարի հարցաթերթիկում ավելացել է անձի հավատքին վերաբերող հարցը

2001 թվականի համեմատությամբ՝ մարդահամարի հարցաթերթիկում ավելացել է անձի հավատքին վերաբերող հարցը, այսինքն` հարցադրում կա, թե որ եկեղեցու կամ կրոնի ուղղության հետևորդ է իրեն համարում: Բացի այդ`բնակության պայմանների բաժնում ավելացել են համակարգչի առկայությունը և դրա առկայության պարագայում ինտերնետին միացված լինելը:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարդահամարի վարչության պլանավորման ու ծրագրամեթոդաբանական բաժնի պետ Գոհար Նշանյանը:
Նրա խոսքով` հարցաթերթիկում ավելացել են երկու խումբ հարցեր։ Մեկը գյուղատնտեսական ոլորտին վերաբերող 4 հարցերն են: Առաջին հարցը տնային տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցն է, երկրորդը տնային տնտեսության սեփականություն հանդիսացող անասունների գլխաքանակին վերաբերող հարցն է, երրորդը տնային տնտեսության սեփականությունը հանդիսացող հողերի չափերին վերաբերող հարցն է, չորրորդ հարցը վերաբերում է ձկնորսությամբ ու ձկնաբուծությամբ զբաղվելուն:
Բացի սրանցից` ավելացել են ընդհանուր բնույթի ևս մի խումբ հարցեր: Դրանք թվով երեքն են ու տրվում են տնային տնտեսությանը, այսինքն` վերջին 12 ամսում արտերկրից դրամական միջոցներ ստանալուն, վերջին 12 ամսում տնային տնտեսությունում տեղ գտած կենդանի ծնունդների ու մահվան դեպքերի վերաբերյալ համապատասխան գրանցումների առկայության հարցը, երրրորդը` տնային տնտեսության անդամների կազմում օրենքով հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձանց ներկայության հարցը:
«Տրվում են 33 անհատական բնույթի հարցեր, իհարկե, դրանք ունեն որոշ սահմանափակումներ, որովհետև ոչ բոլոր տարիքային խմբերին ու բնակչության կատեգորիաներին են տրվում: Կան 15 բնակության բնակարանային պայմաններին վերաբերող հարցեր, 4-ը` գյուղատնտեսությանը վերաբերող և 3 ընդհանուր բնույթի հարցեր»,- ասաց նա:
Հարցին` ո՞րն է այդքան շատ թվով հարցեր տալու նպատակը, վերջինս պատասխանեց, որ ժամանակներն ու պահանջները փոխվել են 2001 թ. համեմատ: Օրինակ` գյուղատնտեսությանը վերաբերող հարցերն ավելացել են, քանի որ պետք է բազա ձևավորվի, որը հետագայում ՀՀ-ում պետք է իրականացնի գյուղատնտեսական հաշվառում:
«Հարցաշարը նախապես ուղարկվում է կարծիքի շահագրգիռ կողմերին, լայն շրջանակում արվում են առաջարկներ ու դիտողություններ մարդահամարի հարցաթերթիկում այս կամ այն հարցն ընդգրկելու վերաբերյալ, ու կախված նրանից, թե հետագայում այդ հարցն ինչ արդյունք կտա, այն ընդգրկում ենք մարդահամարի հարցաշարում»,- ասաց Գ. Նշանյանը:
Վերջին անգամ մարդահամարն անցկացվել է 2001 թ. հոկտեմբերի 10-19-ը անկախության պայմաններում, այն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 12-21-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում