ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ա.Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց հայ-թուրքական արձանագրությունների մասին, թե՝ արդյոք այսօր, երբ արդեն Wikileaks-ի հրապարակումներից պարզ է դարձել արձանագրությունները ստորագրելու Թուրքիայի իրական նպատակը, ճիշտ չէ՞ արձանագրություններն ընդհանրապես հանել Հայաստանի քաղաքական օրակարգից: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է, և ԱԺ-ն այդ հարցում անելիք չունի: «Դա նախագահի գործն է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: