Հոկտեմբերի 8-ին սպասվում է, որ Պաղեստինյան Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը հրաժարական կտա: Ինչպես հայտնում են նրա մերձավոր շրջապատից` նախագահը պատրաստ է հրաժարական տալ հանուն «ազգային շահի»: Այդ աղբյուրի խոսքերով` ՖԱԹՀ-ի և ՀԱՄՍՍ-ի միջև բանակցությունները մտել են փակուղի, քանի որ Աբբասը մեղադրվում է ոչ լեգիտիմ լինելու մեջ: Բացի այդ` անելանելի իրավիճակ է ստեղծվել նաև պասեղտինա-իսրայելյան բանակցություններում:
Աբբասը Յասիր Արաֆաթից հետո պաշտոնավարել է վեց տարի, և առնվազն երեք անգամ սպառնացել է հրաժարական տալ: Ըստ որոշ աղբյուրների` սա էլ կարող է հերթական սպառնալիքներից մեկը լինել: