Wednesday, 24 04 2024
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել

Անկեղծության պահը Մոսկվայում

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի գծած «արևմտյան կորը» եզրափակվեց, իր առերևույթ մասով` Միացյալ Նահանգներ, որտեղ նրան, բարձր մակարդակի ընդունելության փոխարեն, ներգաղթի խորհրդանշական մեդալ նվիրեցին` թերևս հասկացնելով, թե որքան լուրջ է դրված Հայաստանում նրա մնալ-չմնալու հարցը, Ֆրանսիա, որտեղ Սերժ Սարգսյանին խոստացան ներդրումներ Հայաստանի տնտեսական և մասնավորապես էներգետիկ համակարգում, Լեհաստան, որտեղ Սերժ Սարգսյանը Եվրոպային փաստացի առաջարկեց Հայաստանին ներառել էներգետիկ նախագծերում, և Երևան, որտեղ Ֆրանսիայի նախագահը վերհաստատեց ներդրումների պատրաստակամությունը ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայում:

Եթե նկատեցիք, այդ կորի ընթացքում առերևույթ չի շոշափվել Հայաստանի ներքաղաքական վիճակի կամ ժողովրդավարական գործընթացների մասին որևէ առարկայական թեմատիկա: Այդ թեման շոշափվեց «արևմտյան կորի» մյուս ծայրում` ԵԽԽՎ-ում, որտեղ ընդունվեց Հայաստանի իշխանության համար դրական բանաձև: Այդպիսով, ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ «արևմտյան կորը» Սերժ Սարգսյանի համար բավական չոր էր, կոշտ, բայց միևնույն ժամանակ, նաև ամենևին ոչ արմատական և Սերժ Սարգսյանի իշխանական կարիերայի առումով ճակատագրական հարցադրումներ ուղղակիորեն չեն եղել, ինչն էլ նրան, թերևս, հնարավորություն տվեց վերջում ներկա լինել «Հանրապետական» մարզադաշտում «Եվրո-2012»-ի խաղին և լիաթոք ուրախանալ Հայաստանի խփած գոլերով:

Որքան էլ որ տարօրինակ թվա, Սերժ Սարգսյանի համար ներքաղաքական բարդությունները երևի թե սպասվում են հոկտեմբերի կեսերին Մոսկվա կատարելիք այցելության ընթացքում: Սովորաբար հակառակն է եղել, և Հայաստանի նախագահը Մոսկվայում է գտել ներքաղաքական «դարմանները», իսկ Արևմուտքում սովորաբար ենթարկվել ճնշումների: Սակայն այժմ իրավիճակը կարծես թե մի փոքր այլ է լինելու, և Մոսկվայում է լուծվելու Սերժ Սարգսյանի համար ներկայիս ներքաղաքական իրավիճակի, թերևս, գլխավոր ինտրիգը հանդիսացող հարցը` ի՞նչ է անելու Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Եվ դրան զուգահեռ` երևի թե մեկ այլ հարց էլ կա, որ կլուծվի Մոսկվայում` դա ԲՀԿ պահվածքի հարցն է խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ հարցերը որքան միմյանց շաղկապված են թվում, այդուհանդերձ դրանք որոշակիորեն տարանջատված են միմյանցից, և թյուր կլինի ԲՀԿ նախագահ Ծառուկյանի պահվածքը պայմանավորել Ռոբերտ Քոչարյանով: Անկասկած Քոչարյանի ներգրավվածությունն ակտիվ քաղաքական պրոցեսներին կարող է ազդեցություն ունենալ Ծառուկյանի համար, բայց ԲՀԿ առաջնորդը իր որոշումներն անկասկած կայացնելու է անձամբ, իսկ հարակից գործոններն ընդամենը հաշվի է առնելու:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն այժմ այլ ելք չունի որպես քաղաքական «ծանրքաշային» ուժ: Տվյալ պարագայում հարցն իհարկե այն է, թե ի՞նչ կապ ունի Մոսկվան:

Մի՞թե Քոչարյանն ու Ծառուկյանը Մոսկվայում են համաձայնեցնելու իրենց անելիքները, այսինքն` դրանք պայմանավորելու են Կրեմլի «դաբրոյով»: Իրականում, անշուշտ, այդ հանգամանքը Հայաստանի քաղաքական ուժերի, թերևս, գերակշիռ մեծամասնության համար է կարևոր, բայց տվյալ դեպքում ասելով, որ ներքաղաքական հարցերում Սերժ Սարգսյանի համար բախտորոշ որոշումները կայացվելու են նրա մոսկովյան այցի ընթացքում` նկատի չունեմ այն, թե ինչ հրամաններ է տալու Մոսկվան ԲՀԿ-ին կամ Քոչարյանին: Բանն այն է, որ Կրեմլում շատ լավ պատկերացնում են, որ Սերժ Սարգսյանի համար ներքաղաքական և առաջին հերթին ներիշխանական լուրջ խնդիրներ են Քոչարյանը և ԲՀԿ-ն` միասին, թե առանձին վերցրած:

Հետևաբար Մոսկվան Սերժ Սարգսյանի հետ խնդիրներ ունենալու պարագայում անկասկած կփորձի ինչ-որ կերպ օգտագործել Քոչարյանի կամ ԲՀԿ գործոնը Սերժ Սարգսյանի վրա ազդելու համար: Իսկ այստեղ արդեն պետք չէ դերասանություն անել և հայտարարել, թե Հայաստանի ներքաղաքական հարցերը Հայաստանում են լուծվում: Իհարկե այդպես պետք է լինի և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, սակայն մի բան է, թե ինչպես պետք է լինի, և մեկ այլ բան է, թե ինչպես կա իրականում: Իսկ իրականում պարզ է, որ Հայաստանի գրեթե բոլոր հիմնական քաղաքական դերակատարները երջանկությունը դրսի և գերազանցապես Մոսկվայի աջակցության մեջ են փնտրում, ինչ էլ որ հայտարարեն երկրի ներսում: Ընդ որում` նրանցից շատերն իհարկե այդ ամենը անում են ամենևին ոչ ներքին համոզումով, այլ պարզապես համարելով, որ Մոսկվան է այն ռեալ ուժը, որը կարող է Հայաստանի ներքաղաքական կյանքում մեծ ազդեցություն ունենալ և վճռել իշխանության խնդիրը:

Ի դեպ, դա, իհարկե, Հայաստանի քաղաքական դաշտի մեծագույն մոլորություններից մեկն է` թեկուզ այն պարզ պատճառով, որ Մոսկվան Հայաստանի քաղաքական դաշտի վրա ազդեցություն ունի ոչ թե այլ գալակտիկաներում, այլ հենց մեր մոլորակում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, հետևաբար այդ ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն Ռուսաստան-Հայաստան գծում առկա իրավիճակից ինքնին, այլ ընդհանրապես աշխարհում Ռուսաստանի տեղի և դերի վիճակից: Իսկ այդ առումով Ռուսաստանը ներկայումս ամենևին էլ ամենալավ օրերը չէ, որ ապրում է: Բայց դա, անշուշտ, առնվազն միջնաժամկետ իմաստով, որովհետև կարճաժամկետ կտրվածքով ռուսները դեռ կշարունակեն «կռիվ տալ» Հայաստանում և այդ իմաստով Սերժ Սարգսյանի համար մոսկովյան այցը կարող է լինել անկեղծության պահ` համենայնդեպս ներքաղաքական այս փուլի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում