Sky Sports-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայանալիք «Իռլանդիա-Հայաստան» խաղից առաջ Իռլանդիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնիի առջև մեծ խնդիր էր ծառացել։ Անդորրայի հետ հանդիպման ժամանակ (2։0) մկանային վնասվածք էր ստացել Իռլանդիայի հավաքականի առաջատար հարձակվող Ռոբբի Քինը։
Վերջինս արդեն իսկ լքել է Իռլանդիայի հավաքականի մարզաբազան։ Տրապատոնին նրա փոխարեն ստիպված է եղել հավաքական վերցնել անգլիական «Վեսթ Բրոմվիչ» ակումբի 24-ամյա հարձակվող, 178 սանտիմետր հասակ ունեցող Սայմոն Քոքսին, ով այս տարվա հունիսի 7-ին տեղի ունեցած Իտալիայի հավաքականի հետ խաղում դարձել է գոլի հեղինակ: