Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՀՀ և Իռլանդիայի ակումբային ֆուտբոլի դիմակայությունը հայերի օգտին է. UEFA

UEFA-ի պաշտոնական կայքը վաղը Դուբլինում կայացող «Իռլանդիա-Հայաստան» խաղի վերաբերյալ հայտնում է, որ նախկինում այդ հավաքականները երբեք չեն հանդիպել միմյանց՝ չհաշված 2010 թվականի սեպտեմբերի 3-ի երևանյան հանդիպումը, որում 14-րդ րոպեին Քեյթ Ֆահեյի հեղինակած միակ գոլի շնորհիվ հաղթանակ է տարել Իռլանդիայի հավաքականը։

Դրա հետ մեկտեղ, նշվում է, որ Հայաստանի ու Իռլանդիայի ակումբները (առավել ճշգրիտ չեմպիոնները) միմյանց հետ հանդիպել են երկու անգամ, և երկու դեպքում էլ դա տեղի է ունեցել Չեմիպիոնների լիգա/գավաթի շրջանակներում։

1974/75 մրցաշրջանում Չեմպիոնների գավաթի 2-րդ փուլում միմյանց հետ մրցել են Խորհրդային Միության (որի կազմում էր Հայաստանը) չեմպիոն Երևանի «Արարատ»-ը և Իռլանդիայի չեմպիոն «Քորք Սելթիկ»-ը։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1974 թվականի հոկտեմբերի 23-ին Իռլանդիայում, որում «Արարատ»-ը կարողացել է 2։1 հաշվով արտագնա հաղթանակ տոնել (25-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Զանազանյանը, իսկ 65-րդ րոպեին՝ Ղազարյանը)։

Պատասխան հանդիպումը Երևանում կայացել է 1974 թվականի նոյեմբերի 6-ին։ Այս անգամ «Արարատ»-ին հաջողվել է 5։0 հաշվով ջախջախել իր մրցակցին (29-րդ ու 67-րդ րոպեներին դուբլի հեղինակ է դարձել Պողոսյանը, 54-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Զանազանյանը, 62-րդ րոպեին՝ Իշտոյանը, 74-րդ րոպեին՝ Անդրեասյանը)։

Այդպիսով, «Արարատ»-ին հաջողվել է երկու խաղերի արդյունքով 7։1 հաշվով ջախջախիչ առավելության հասնել իր մրցակցի նկատմամբ և դուրս գալ 1/4-րդ եզրափակիչ, որում նա երկու խաղերի արդյունքով (1։0, 0։2) զիջել է մրցաշարի ապագա հաղթող Մյունխենի «Բավարիա»-ին, ով, ի դեպ, ողջ մրցաշարում անցկացրած իր հանդիպումներում զիջել է միայն Արարատ»-ին՝ 1975 թվականի մարտի 19-ին Երևանում կայացած քառորդ երզափակիչ պատասխան հանդիպման ժամանակ (35-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Անդրեասյանը)։

Հայաստանի ու Իռլանդիայի ակումբային ֆուտբոլի երկրորդ դիմակայությունը գրանցվել է 2007/08 մրցաշրջանում, երբ Չեմպիոնների լիգային որակավորման առաջին փուլում մրցեցին Երևանի «Փյունիկ»-ը և իռլանդական «Դերրի Սիթին»: Իռլանդիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է գոլազուրկ՝ 0։0 հաշվով, մինչդեռ Երևանում «Փյունիկ»-ը երկու անպատասխան գնդակ է ուղարկել իր մրցակցի դարպասը, և դուրս եկել որակավորման երկրորդ փուլ, որտեղ երկու խաղերի արդյունքով զիջել է Դոնեցկի «Շախտյոր»-ին (0։2, 1։2)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում