Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ս.Սարգսյանն այսօր լսել է հանրային խորհուրդը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանրապետության ղեկավարի և Հանրային խորհրդի անդամների քննարկման թեմաների առանցքում եղել են առավելապես կրթության ոլորտի հիմնախնդիրները: Նախագահն արդյունավետ է համարել նման ձևաչափով հանդիպումները, երբ հիմնական ուշադրությունը բևեռվում է ընտրված որոշակի մեկ-երկու հարցի վրա` բացառելով մակերեսային մոտեցումը և հնարավորություն ընձեռելով համակողմանիորեն անդրադառնալ քննարկվող հարցերին ու ներկայացված առաջարկություններին:
«Կարծում եմ, որ մենք 2011 թ. առաջին եռամսյակում կփորձենք ի մի բերել մեր աշխատանքը, տեսնել, թե ի՞նչ ենք կարողացել անել: Ես էլ կփորձեմ ձեզ ներկայացնել, թե իմ առօրյա աշխատանքում ինչպե՞ս եմ հաշվի առնում այն խնդիրները, որոնք անհանգստացնում են ձեզ, մեր հանրությանը:
Մենք Հանրային խորհուրդն ստեղծել ենք, որպեսզի կարողանանք ապահովել հետադարձ կապը, կարողանանք մեր աշխատանքում հաշվի առնել հասարակության բոլոր այն շերտերի կարծիքը, որոնք ընդգրկված չեն այլ ընտրովի կամ ներկայացուցչական մարմիններում»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հիմնական հարցի քննարկումը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հակիրճ ներկայացրել է խորհրդի անցած ամիսների գործունեությունը՝ նշելով, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, լսել այսօր նրանց ամենաշատը մտահոգող խնդիրներն ու դրանք քննարկել խորհրդում:
Անդրադառնալով հիմնական թեմային` Վ. Մանուկյանը նշել է, որ կրթությանը վերաբերող խնդիրները խորհրդի մշտական ուշադրության կենտրոնում են, և, կարևորությունից ելնելով, քննարկման համար առանձնացվել են Հայաստանի Հանրապետությունում կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Դրանք նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, հանրակրթական հարցերին նվիրված աշխատանքային խմբի ղեկավար Էդուարդ Ղազարյանը: Նա ներկայացրել է նաև Հանրային խորհրդի առաջարկները, որոնք վերաբերել են դպրոցների ուսումնական ծրագրի շրջանակներում աշակերտների և ուսուցիչների ծանրաբեռնվածության նվազեցմանը, կրթական ոլորտի կառավարման խնդիրներին, ուսուցողական հեռուստահաղորդումների կարևորությանը, հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածության ապահովմանը, բարձրլեռնային և սահմանամերձ գյուղական բնակավայրերի դպրոցներում դասավանդող ուսուցիչների խնդիրներին:
Ծավալված քննարկումների ժամանակ կրթութան և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է բարձրացված բոլոր հարցերին:
Նախագահի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի անդամները խոսել են նաև տարբեր բնագավառներում հասարակությանը հուզող այլ խնդիրների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում