Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) հոկտեմբերի վերջին այցելելու են տարածաշրջան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Ըստ Մամեդյարովի՝ նրանց հերթական տարածաշրջանային այցի պատճառը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցային գործընթացում իրենց գործունեության շարունակումն է։