Այսօր Ստոկհոլմում կհայտարարվի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը կամ անունները: Ամենահավանական հաղթողներ են համարվում Ռոբերտ Բարոն և Փոլ Ռոմերը, որոնք մեծ ներդրում են ունեցել տնտեսական աճի տեսության մեջ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Անցած շաբաթ հայտարարվել են Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները մնացած բոլոր ոլորտներում` բժշկություն, ֆիզիկա, քիմիա, գրականություն և խաղաղության մրցանակ: Վերջին անվանակարգում հաղթող են ճանաչվել աֆրիկացի երեք իրավապաշտպան կանայք, որոնցից մեկը Լիբերիայի նախագահն է:









































