Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5.6 մագնիտուդ: Ուժեղ ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը: Նախնական տեղեկություններով՝ տուժածների մասին չի հաղորդվում: Ցունամիի վտանգ նույնպես չկա:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աշխատանքում խափանումներ չեն արձանագրվել: Հիշեցնենք, որ մարտի 11-ին հենց այս շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել և անհայտ կորել է շուրջ 30 հազար մարդ, իսկ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մի քանի ռեակտորներում տեղի է ունեցել վթար:











































