Դեկտեմբերի 3-ին`ժամը 21.47-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում` Լոռու մարզպետարանը ջեռուցող կաթսայատանը, տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել` 21.54-ին: Այրվել է կաթսայատան գույքը:
Նախնական տվյալներով` կաթսայատանը տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն: Պայթյունի հետևանքով կաթսայատան աշխատակից, 1960 թ. ծնված Սարգիս Ամիրաղյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց, այնուհետև Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: